Արաբական իմաստություններ, որոնցում պարունակվում են հազարամյա գիտելիքներ և բարոյականության ոսկե օրենքներ։ Հաճախ պետք է կարդալ այս մտքերը, որոնք կյանքը կարող են դարձնել ավելի դյուրին և ապագան ճիշտ կերտելու ունակությամբ կզինվեք:
1. Երբ դու խոսում ես՝ քո բառերը պետք է ավելի լավը լինեն, քան լռությունը։
2. Առյուծի կողմից ղեկավարվող ոչխարների բանակը կհաղթի առյուծների բանակին, որը ղեկավարում են ոչխարները։
3. Հերքել սխալները՝ կրկնակի սխալ է։
4. Խելացին կհասկանա, եթե աչքով տաս, հիմարը՝ եթե հրես։
5. Խելացի կինը շաքար է ավելացնում այն ամենում, ինչ ասում է տղամարդուն, և հեռացնում է աղը այն ամենից, ինչ իրեն ասում է տղամարդը։
6. Մեկ ձեռքբերված փորձը շատ ավելի կարևոր է յոթ իմաստության օրենքներից։
7. Քնքուշ խոսքերով և բարությամբ կարելի է փղին տանել մազի վրայով։
8. Քամիները փչում են ոչ այնպես, ինչպես ցանկանում են նավերը։
9. Եթե դարձել ես զնդան՝ դիմացիր, եթե դարձել ես մուրճ՝ հարվածիր։
10. Ով անթերի ընկեր է փնտրում՝ նա կմնա միայնակ։
11. Անընդհատ արևային օրերը անապատներ են ծնում։
12. Եթե չարը կանգնել է կողքիդ՝ նստիր և մի շարժվիր։
13. Անհնար է առանց շարժման հասկանալ ժամանակը։
14. Եթե քո հոգում մնացել է թեկուզ մեկ ծաղկող շիվ, նրա վրա միշտ էլ կնստի երգեցիկ թռչուն։
15. Հաղթահարելով հպարտությունը՝ մարդը դառնում է հաճելի։ Հաղթահարելով բարկությունը՝ դառնում է ուրախ։ Հաղթահարելով կիրքը՝ նա դառնում է հաջողակ։ Հաղթահարելով ագահությունը՝ մարդը դառնում է երջանիկ։
16. Լավագույն տիրակալը նա է, ով կարողանում է կառավարել ինքն իրեն։
17. Եթե վախենում ես՝ մի ասա, եթե ասել ես՝ մի վախեցիր։
18. Հաղթանակը ցույց է տալիս թե ինչ կարող է մարդը, իսկ պարտությունը՝ թե որքան նա արժի։
19. Մի բացիր դուռը, որը փակելը ուժերիցդ վեր է։
20. Տղամարդիկ, ովքեր չեն ներում կանացի փոքրիկ թերությունները՝ երբեք չեն հագենա նրանց մեծագույն առավելություններով։