Երբ երեխան հարազատ մորը այլևս պետք չեղավ…

— Բարեւ, խնդրում եմ չանջատես հեռախոսը

— Ինչ ես ուզում, ժամանակ չունեմ, արագ ասա

— Գնացել էի բժիշկի

— Հետո

— Հղիությունս հաստատվեց, արդեն 4 ամսական

— Իսկ ինձնից ինչ ես ուզում, ես խնդիրներ չեմ ուզում, ազավիր

— Ասացին արդեն ուշ է, ի՞նչ անեմ

— Համարս մոռացիր

— Ոնց թե մոռացիր: Ալո-ալո…

3 ամիս անց

— Բարեւ փոքրիկ

— Բարեւ, իսկ դու ո՞վ ես

— Ես քո Պահապան Հրեշտակն եմ

— Իսկ ումից ես ինձ պաշտպանելու, ես էստեղից տեղ չեմ գնում

— Դու շատ ծիծաղելի ես, ինչպես ես ապրում այստեղ

— Ես լավ եմ, բայց մայրիկս անընդհատ լաց է լինում

— Ոչինչ, փոքրիկ, մեծերը միշտ էլ ինչ-որ բանից դժգոհ են. Դու շատ քնիր, որ ուժ հավաքես: Դա քեզ պետք կգա:

— Իսկ դու տեսել ես իմ մայրիկին, ինչպիսին է նա

— Իհարկե, չէ որ ես միշտ քո կողքին եմ: Քո մայրը շատ գեղեցիկ է ու երիտասարդ:

3 ամիս անց

— Հը՞ ինչ ես անելու: Ոնց որ թեւիդ մեկը խփում է, արդեն երկրորդ բաժակն ես թափում: Էլ օղի չմնաց:

— Հրեշտակ դու այստեղ ես

— Իհարկե այստեղ եմ

— Մայրիկս այսօր այնքան էլ լավ չի զգում իրեն, ամբողջ օրը լաց է լինում ու կռվում է ինքն իր հետ

— Ուշադրություն մի դարձրու: Հը՞ չե՞ս ուզում լույս աշխարհը տեսնել

— Ուզում եմ, բայց շատ եմ վախենում: Իսկ եթե մայրիկս ինձ տեսնի ու ավելի տխրի

— Ինչ ես ասում, նա անպայման կուրախանա: Քեզ անհնար է չսիրել

— Հրեշտակ, իսկ ի՞նչ կա այնտեղ, փորից այն կողմ

— Այնտեղ ձմեռ է, շուրջը սպիտակ, սպիտակ եւ թափվում են ձյան գեղեցիկ փաթիլները: Շուտեվ ինքդ կտեսնես

— Ես պարաստ եմ տեսնել

— Դե ուրեմն, փոքրիկ, ես սպասում եմ քեզ

— Հրեշտակ, շատ է ցավում, օգնեցեք, ես մենակ չեմ կարող, օգնեցեք

Փոքրիկը ծնվեց շատ արագ, առանց միջամտության, երեւի վախենում էր ցավեցնել մայրիկին:

Մեկ օր անց, երեկոյան, քաղաքի ծայրամասում, բնակելի թաղամասից ոչ հեռու:

— Տղաս, ներիր: Ես առաջինը չեմ: Ինչ եմ անելու քեզ հետ: Իմ կյանքը դեռ առջեւում է, իսկ քեզ համար միեւնույնն է, դու պարզապես կքնես ու վերջ…

— Հրեշտակ, ու՞ր գնաց մայրիկս

— Չգիտեմ, մի տխրիր, նա շուտով կգա

— Հրեշտակ, ձայնդ ինչու փոխվեց, դու ինչ է լաց ես լինում: Խնդրում եմ կանչիր մորս, այստեղ շատ ցուրտ է, ես մրսում եմ

— Չէ, փոքրիկ, ես լաց չեմ լինում, քեզ թվաց, ես հիմա կբերեմ մորդ, իսկ դու չքնես, բարձրաձայն լաց եղիր, շատ բարձր ձայնով, լսու՞մ ես

— Ոչ ես լաց չեմ լինի, մայրիկս ասաց պետք է քնել

Այդ պահին մոտական շենքի բնակարաններից մեկում վիճում են ամուսինները:

— Չեմ հասկանում, ուր ես գնում: Դրսում մութ է: Ինչ անտանելի ես դարձել հիվանդանոցից հետո: Հասկացիր մենք մենակ չենք, հազարավոր զույգերի մոտ են ախտորոշել անպտղություն

— Խնդրում եմ, պարզապես հագնվիր ու արի գնանք: Չիտեմ ուր, բայց զգում եմ, որ պետք է գնամ: Հավատա, խնդրում եմ

— Լավ վերջին անգամ, լսում ես, վերջին անգամ:

— Կինը արագ քայլում էր առջեւից, հետեւից ամուսինը դժվարությամբ էր հասնում նրան:

— Սիրելիս, այնպես ես գնում, ասես գիտես, թե ուր ենք գնում

— Չես հավատա, բայց ինչ-որ մեկը ձեռքս բռնած ինձ տանում է

— Դու ինձ վախեցնում ես, խոստացիր, որ վաղն ամբողջ օրը կհանգստանաս, անկողնուց դուրս չես գա

— Սուս, լսո՞ւմ ես լացի ձայնը

— Այո, այս կողմից երեխայի լացի ձայն է լսվում

— Փոքրիկ, ավելի բարձր լաց եղիր, մայրդ մոլորվել է, քեզ չի կարողանում գտնել

— Հրեշտակ, որտե՞ղ էիր, ես քեզ էի կանչում, ես շատ եմ մրսում

— Գնացել էի մայրիկիդ հետեւից, նա հիմա կգա, նա շատ մոտ է

— Տեր Աստված, այստեղ երեխա կա, նա լրիվ սառել է, շուտ նրան տուն տանենք: Սիրելիս Աստված մեզ երեխա է ուղարկել:

— Հրեշտակ, մայրիկիս ձայնը կարծես փոխվել է

— Փոքրիկ, ընտելացիր, սա քո մայրիկի իսկական ձայնն է…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS