Երբ երիտասարդ տղայի 17-ամյա ընկերուհին հղիացավ, նա ասաց ընկերուհու հորը, նրան չի սիրում․ Ահա, թե ինչ արեց աղջկա հայրը

Ներկայացնում ենք երիտասարդի պատմություն, որը իր հղի 17–ամյա ընկերուհու հորն ասել է, որ չի սիրում նրա աղջկան:«Ես մի ատոմոբիլային ընկերությունում որպես գլխավոր տնօրեն եմ աշխատում: Երբ աղջիկս 17 տարեկան էր, նա երեկույթի գնաց:

Այնտեղ երիտասարդի է հնադիպել և հղիացել: Երբ մենք իմացանք այդ մասին, աղջիկս չէր ուզում ասել՝ ով է ա-պագա երեխայի հայրը:Մի կիրակի (այդ ժամանակ աղջիկս արդեն մի քանի ամսեկան հղի էր) ես տան բակում նստած՝ թեյ էի խմում, երբ տան առաջ հին բեռնատար կանգնեց: Մի երիտասարդ իջավ:Նա մոտեցավ ինձ ու հարցրեց.

– Դուք Սթեյսիի հա՞յրն եք:

Ես նայեցի նրան և պատասխանեցի.

– Այո: Իսկ Դուք ուզում էիք նրան տեսնե՞լ:

– Ոչ: Ես այստեղ եմ, որ Ձեզ հետ խոսեմ: Կարո՞ղ եմ նստել:

Նա ինձ պատմեց, որ 18 տարեկան է, վերջերս է դպրոցն ավարտել: Նա «այդքան էլ խելացի չէ» և իր առաջ շքեղ ապագա չի տեսնում: Ես սկսեցի հասկանալ՝ ինչ է ակնարկում:Հետո նա ասաց.

– Ես այդպես եմ հասկանում, որ Սթեյսին հղի՞ է:

– Այո:

– Ես երեխայի հայրն եմ:

– Եվ ինչպե՞ս եք մտադիր վարվել:

Նա նախքան շարունակելը խորը շնչեց:

– Ես Ձեր դստերը չեմ սիրում, և ես չպետք է ինձ թույլ տայի այսքան հեռու գնալ: Բայց համենայնդեպս, ես շուտով հայր կդառնամ, իսկ փող առանձնապես չունեմ: Ես գիտեմ, որ Դուք խոշոր ընկերություն եք ղեկավարում և ավտոմեքենաների վաճառքով եք զբաղվում: Ես կուզենայի Ձեզ մոտ աշխատել, այդ դեպքում փող կունենամ երեխային պահելու և լավ հայր լինելու համար:

Տղան իր հղի 17–ամյա ընկերուհու հորն ասաց, որ չի սիրում նրան. տեսեք, թե ինչպես վարվեց հայրը…Ես նայե-ցի նրան ու հարցրի.

– Ի՞նչ աշխատանքով կուզենայիք զբաղվել իմ ընկերությունում:

– Ես կուզենայի ավտոմեքենաներ վաճառել: Լսել եմ՝ դրա համար դիպլոմի առկայություն չի պահանջվում: Ամենը, ինչ պետք է՝ երկար ժամեր աշխատելն է և դրա դիմաց փող ստանալը:

Ես գլխով արեցի և ասացի.

-Այո, կարելի է: Հիմա տղաս, ես քեզ կասեմ՝ անխղճություն էր ահա այսպես գալը և հայտարարելը, որ իմ աղջիկը հղի է, դու նրան չես սիրում… Նաև աշխատանք խնդրելը:

– Ես կարծում էի՝ սա ինձ համար աշխատանք գտնելու և երեխային պահելու համար փող աշխատել սկսելու լավագույն տաբերակն է:

– Լավ, վաղը առավոտյան 8-ին արի: Հասկացա՞ր:

– Այո,- պատասխանեց նա արագ, բայց թեթևանալով:

– Հիմա գնա: Վաղը կտեսնվենք:

Այդ ժամանակից 10 տարի է անցել: Հիմա նա կառավարիչ է լավագույն խանութներից մեկում, և դա լավագույն ախատանքի տեղավորելն է, որը ես կյանքումս արել եմ: Ավելին՝ նա 2 երեխաների հրաշալի հայր է (նա ուրիշ կնոջ է՝ հանդիպել և նրանք ընդհանուր երեխա ունեն):

Նա առաջին երեխային խնամում է աղջկաս հետ համատեղ: Հիմա՝ տարիներ անց, ես չեմ ասում, որ նա սխալ չի գործել:Չեմ ասում,որ նրանց իրավիճակն իդեալական էր:Բայց կարող եմ վստահաբար ասել, որ այդ երիտասար-դը արել է ամեն ինչ, որպեսզի կատարի իր պարտավորությունները և հիանալի հայր լինի: Ես գիտեմ, որ շատ տղամարդիկ նրա փոխարեն այլ կերպ կվարվեին»:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS