Երբ ծնողները հրաժարվեցին իրենց հարազատ որդուց, տատիկը չթողեց, որ նրան մանկատուն տանեն և սկսեց խնամել նրան․Տարիներ անց․․․

Երբ ծնողները հրաժարվեցին իրենց հարազատ որդուց, տատիկը չթողեց, որ նրան մանկատուն տանեն և սկսեց խնամել նրան․Տարիներ անց․․․Այս պատմությունը տեղի է ունեցել Ֆլորիդա նահանգի Պանամա Սիթի քաղաքում: Տեղի քահանա Ջոն Ռ. Ռեմզին եկեղեցու մոտ ցածր դասարանի մի աշակերտի հադիպեց:Երեխան քահանայից ծաղիկ խնդրեց և բա-ցատրեց, թե ինչի համար է այն իրեն պետք:

Տղայի խոսքերը շատ հուզեցին քահանային: Կատարելով նրա խնդրանքը՝ Ջոն Ռ. Ռեմզին որոշեց կիսվել այդ պատմությամբ ուրիշ-ների հետ:Նա հրապ արակեց այդ հուզիչ պատ մությունը իր Facebook-ի էջում։ Այն բուռն արձա գանքների արժանացավ և մի քանի օրերի ընթացքում հազա րավոր «like»-եր հավաքեց ու տարածվեց աշխ արհով մեկ:Այժմ ներկայացնում ենք այդ պատմո ւթյունը․

«Մի օր, երբ ես գնում էի կիրակնօրյա ծառայության, ինձ մոտեցավ անծանոթ մի տղա: Նա 10 տարեկանից մեծ չէր երևում: Ինձ բա-րևելով՝ նա հարցրեց. «Ներեցեք, պարոն, ի՞նչ եք պատրաստվում անել այդ ծաղկի հետ»:Սկ զբում ես նույնիսկ չհաս կացա, թե ինչի մասին է խոսքը: Միայն մի քանի վայրկյան հետո ես հասկացա, որ նա հետաքրքված էր կրծքիս ամրացված ծաղիկով՝ բուտոնիերկա-յով:

«Դու սա՞ նկատի ունես»,- հարցրի տղային՝ մատնացույց անելով կոստյումիս ամրացված ծաղիկը:«Այո, պարոն: Եթե դուք պատրաս տվում եք դեն նետել այն, ապա չե՞ք կարող այն ինձ տալ»,- պատասխանեց տղան: Ես ասացի, որ մեծ սիրով այն կտամ իրեն, եթե նա ասի, թե ինչի համար է այն իրեն պետք:

«Ես պատրաստվում եմ այն նվիրել իմ տատիկին: Իմ հայրիկն ու մայրիկը անցյալ տարի ամուսնալուծվել են: Սկզբում ես ապրում էի մայրիկիս հետ: Բայց հետո նա նորից ամուս նացավ և ինձ ուղար կեց հայրիկիս մոտ ապրելու: Ես մի փոքր ապրեցի հայրիկիս հետ, բայց նա ժամանակ չուներ ինձ դաստիա րակելու, խնամելու, այդ պատ ճառով էլ ես տեղափոխվեցի տատիկիս մոտ: Տատիկս շատ բարի է իմ նկատմամբ: Նա ինձ համար համեղ ուտելիքներ է պատրաստում և հոգ է տանում իմ մասին: Նա այնքան բարի է, որ ես դրա համար ցանկանում եմ նրան ծաղիկ նվիրել»,- պատասխանեց տղան:

Երբ տղան ավարտեց խոսքը, իմ աչքերում արցունքներ հայտնվեցին, և ես դժվարությամբ էի կարողանում խոսել: Ես առանձնացրի ծաղիկն իմ կոստյումից և ցանկանում էի տալ տղային, սակայն փոշմանեցի:Ես նայեցի տղայի աչքերի մեջ և ասացի. «Սրանք երբևէ իմ լսած ամենահաճելի խոսքերն էին: Ես չեմ կարող տալ քեզ այս ծաղիկը: Բայց եկեղեցում՝ ամբիոնի կողքին, մի հսկայական գեղե-ցիկ ծաղկեփունջ կա: Խնդրում եմ, այն վերցրու, քանի որ քո տատիկն ամենալավին է արժանի»:

Տղան սկզբում շփոթվեց, իսկ հետո ինձ շնորհակալություն հայտնեց և ասաց. «Ինչպիսի հիանալի օր է: Ես մեկ ծաղիկ խնդրեցի, իսկ փոխարենը մեծ ծաղկեփունջ ստացա»:Ջոն Ռեմզիի պատմությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ բարի գործ անելը հեշտ է և հաճելի:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS