14-ամյա ռումինացի Լորելյայ Մոնսեգուտուն, չնայած իր դեռատի տարիքին՝ հասցրել է բավականաչափ տառապել: Աղջիկը ծնվել է առանց ձեռքերի և մայրը հենց ծննդատանը հրաժարվել է նրանից: Մի սոցիալական աշխատող այնքան էր հուզվել, որ չկարողացավ անտարբեր մնալ փոքրիկի ճակատագրին, և որդեգրեց նրան: Մինչեւ 3 տարեկանը Լորելյայը ոչ մի բառ չի արտասանել:
Որքան ավելի էր նա մեծանում, այնքան ավելի անհարմար էր զգում իրեն այս աշխարհում: Սակայն խիզախ փոքրիկ աղջիկը սովորեց ամեն ինչ անել ոտքերով: Նա սովորեց ոտքերով ուտել, նկարել, օգտագործել նոուտբուքը եւ նույնիսկ դաշնամուր նվագել: Շուտով որդեգրող մայրը հայտնաբերեց, որ աղջիկը հրաշալի, հզոր ձայն ունի:
Նա որոշեց զարգացնել Լորելյայի այս տաղանդը եւ երեխան սկսեց վոկալ ուսումնասիրել: Եվ մի օր Լորելյայը եկավ «Ռումինիան ունի տաղանդ» շոուին, որպեսզի ամբողջ երկիրն իմանա իր շնորհի մասին: Երբ աղջիկը բեմ դուրս եկավ եւ սկսեց դաշնամուր նվագել՝ դահլիճը շունչը պահեց, սպասելով ինչ-որ հրաշքի և նա սկսեց երգել…