Երբ մայրս պիտի վիրահատվեր, բոլոր բարեկամներս կորան, բայց ամռանը բոլորը սկսեցին հիշել մեր մասին ու ցանկացան հանգս-
տանալ Սևանում գտնվող մեր ամառանոցում․․․Մենք բառիս բուն իմաս տով կրակն ենք ընկել: Մեր տո ւնը գտնվում է Սևանա լճի
ափին և երբ ամառը գալիս է, մեր բոլոր բարեկամները, ովքեր ողջ տարվա ընթացքում ոչ մի անգամ չեն հիշում մեր մասին, նույնիսկ
չեն շնորհավորում Ամանորը, սուրբ Զատիկը, սկսում են հերթով հիշել մեր մասին: Իսկ ամռանը հերթ չեն տալիս, գալիս են ու գալիս:

Պատկերացրեք ամեն տարի նրանք գալիս են, պետք է նրանց տեղավորել, ապահ ովել սննդով, տանել զբոսանքի, մի խոսքով ողջ օրն
անցնում է նրանց հյուրասիրելով, սենյակները մաքրելով և ամռան ավարտին պարզվում էր, որ բոլորը հանգստացել են, իսկ մենք՝ ոչ:
Մենք անցյալ տարի աշնանը մի փոքր վերանորոգեցինք մեր տունը և որոշեցինք, որ ամռան ամիսներին կընդունենք զբոսաշրջիկնե-
րի: Որպես կանոն, առողջարանային քաղաքներում շատ աշխատանք չկա, հետևաբար, տուրիստական սեզոնի ընթացքում հարկա-
վոր է ավելին վաստակել:
Բայց մեր բարեկամները սկսեցին հերթով հայտնվել: Եվ գիտե՞ք ինչն է ամենից շատ զայրացնում, երբ նրանք իրենց ժամանման մա-
սին տեղյակ են պահում 1 -2 ժամ առաջ, երբ արդեն ճանապարհին են:Գարնանը մայրիկիս պետք էր շտապ վի րահատություն, մենք
գումար չունեինք և դիմեցինք մեր, այսպես, կոչված բարեկամներին, բայց նրանցից ոչ ոք չցանկացավ մեզ օգնել, մեզ ասում էին. ին-
չու՞ վարկ չեք վերց նում և նրանցից ոչ ոք չհետաք րքրվեց, թե ինչպես ան ցավ մայրի կիս վիրահատությունը, ոչ մեկը ոչ միանգամ
չզանգահարեց:

Եվ ահա, երբ շոգերը սկսվեցին, մի օր զանգ ստացանք. մենք շուտով կհասնենք: Ես առանց վարանելու ասացի, շատ լավ, վճարեք
քարտին և համեցեք:Գիտե՞ք ինչ ասացին. Եթե վճարելու ենք, կգնանք հյուրանոց, մենք էլ ուզում էինք ձեզ տեսնել, մի տարի է չենք
տեսնվել, էլ որ օրվա հարազատներն եք, որ մենք ձեր տանը մնալու համար պիտի վճարենք:
Ես ասացի. Դուք գիտեք, — ու անջատեցի հեռախոսը:
Կարծում եմ,որ ճիշտ եմ վարվել:
