Երբ մարդիկ տեսան թե ինչ է արել այս շունը, ուղղակի շոկի ենթարկվեցին․ Այն իսկական հրաշք կարելի է համարել

Բրազիլիայի Քամփինաս քաղաքում հուզիչ դեպք է արձանագրվել, որը երկակի զգացմունք է առաջացնում: Մի կողմից ստիպում է սարսափել նոր ծննդաբերած մոր անհավանական դաժանությունից, մյուս կողմից՝ հիանալ սովորական փողոցային շան իմաստնությամբ և բարությամբ:Քամփինաս քաղաքի աղքատ թաղամասերից մեկում շունը դուրս է եկել աղբանոցից՝ բերանում նորածին երեխա, որի պորտալարը նույնիսկ կտրված չի եղել:

Շունը մոտեցել է մոտակա տանը և դրել երեխային շեմքի մոտ: Տանտիրուհին սարսափով մոտեցել և նկատել է, որ նորածին աղջիկը կենդանի է:Շունը այնքան զգուշությամբ էր բռնել նրան ատամներով, որ նույնիսկ չէր վնա-սել: Երեխան հասցվել է հիվանդանոց, որտեղ նրան անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել: Ըստ բժիշկ-ների՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ոստիկանությունը փնտրում է հանցագործ մորը: Տեղացիները աղջկան Անժելա են անվանում՝ ասելով, որ նրա կերպարանքով հրեշտակ է իջել երկնքից: Այդ դեպքից հետո թափառական շանը շատերն են ցանկացել տուն տանել, սակայն նա հավատարիմ է նմացել իր ազատ կյանքին:Տեղացիներն ասում են, որ նա շարունակում է շրջել աղբանոցներում. գուցե մտածում է, որ ինչ-որ մեկը նորից իր օգնության կարիքն ունի:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS