Երբ մենք լացում ենք, հատուկ գեղձը արտադրում է աղի հեղուկ, որը մենք անվանում ենք արցունք: Իսկ ինչու՞ է արցունքն աղի:

Երբ մենք լացում ենք, հատուկ գեղձը արտադրում է աղի հեղուկ, որը մենք անվանում ենք արցունք: Արցունքն անհրաժեշտ է, որպեսզի աչքը կարողանա ազատվել օտար առարկաներից: Արցունքը կատարում է նաև ակնախնձորի խոնավեցման ֆունկցիա  և ազատում է աչքերի լարվածությունը: Այնուամենայնիվ, ինչու է՞ արցունքն աղի: Մենք կփորձենք դա բացատրել:

Արցունքի մոտ 99% -ը բաղկացած է H2O- ից (ջուր), իսկ մնացածը `անօրգանական նյութերից, ներառյալ  նատրիումի քլորիդ (աղ): Աղի տոկոսը չափազանց քիչ է, բայց արցունքում համն ակնհայտ է: Արցունքի  շատ աղի լինելը կախված է յուրաքանչյուր մարդու մարմնում նյութափոխանակության տարբեր գործընթաց-ներից:

Երբ մարդը լաց է լինում, ակտիվանում է նրա վահանաձև գեղձի ֆունկցիաները, և մակերիկամային գեղձերը սկսում են ինտենսիվորեն գործել: Միևնույն ժամանակ արագանում է սրտի հաճախությունը: Այսպիսով, մարմինը ենթարկվում է  սթրեսի, ծանրաբեռնվածության:

Այնուհետև կալիումի և մագնեզիումի իոնները խառնվում են նատրիումի քլորիդի հետ, ինչը լրացուցիչ դառնահամ է հաղորդում արցունքին: Սրանք ամենից աղի արցունքներն են: Էնդոկրինոլոգները պնդում են, որ նման արցունքները ավելի հաճախ հոսում են ինքնախղճահարությունից: Աղի ցածր մակարդակով  արցունքն առաջանում է փոքր երեխաների մոտ, իսկ մեծահասակների մոտ՝ ուրախության արցունքների դեպքում:

Նյութը հրապարակման պատրաստեց goodlookingnews.ru

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS