Երբ որ ցանկանա, այն ժամանակ էլ կաշխատի․ Ասացին տարեց ծնողներս և ինձանից նորից փող ուզեցին, երբ․․․

Ես 42 տարեկան եմ, միայնակ մայրիկ եմ, ապրում եմ 8 տարեկան որդուս հետ՝ հիփոթեքով գնված բնակարա-նում։ Սովորական մենեջեր եմ գրասենյակում, բնականաբար աստղաբաշխական գումարներ չեմ ստանում։ Բայց ունեմ մի կանոն․ արդեն շուրջ մի քանի տարի աշխատածիս 10%-ը մի կողմ եմ դնում, պահում եմ բան-կում։ Դա մեր ապագայի և չնախատեսված դեպքերի համար։

Ունեմ կրտսեր եղբայր։ Արդեն 30 տարեկան է, բայց դեռ ապրում է ծնողներիս հետ ու ծնողներիս հաշվին։ Լինե-լով 66 տարեկան թոշակառուներ՝ մայրս ու հայրս ջանքեր չեն խնայում որդուն գոհացնելու համար։ Ապրում են շատ համեստ պայմաններում, բայց շարունակում են ապահովել 30 տարեկան տղամարդուն, որ վերջինս առա-վոտից գիշեր նստի համակարգչի դիմաց, հաց ուտի ու քնի։

Վերջերս մորս մտքով անցավ, որ եթե որդին առանձնանա, գուցե փոխվի, լրջանա, աշխատանք գտնի, ամուս-նանա։ Մտածեց, որ երևի իրենք են խանգարում որդուն։Բնականաբար, թոշակառուները բնակարան գնելու գումար չունեն, դրա համար էլ զանգեցին ինձ ու հիփոթեքի համար կանխավճարի գումար խնդրեցին։Ես մի կերպ զսպեցի ինձ, որ չգոռամ․

—Իսկ թանկագին եղբայրս չի ուզում ինքնուրույն աշխատել, վաստակել ու տուն գնել իր համար։

Մորս պատասխանն ինձ շոկի ենթարկեց․

—Մենք նրան չենք ստիպում։ Երբ ցանկանա, այդ ժամանակ էլ կաշխատի։ Իսկ քեզ գումարը հենց այ-սօր պետք չէ, կարող էիր և օգնել։

Բնականաբար, մերժում ստանալուց հետո ծնողներս նեղացան։ Արդեն 1 ամսից ավել մենք չենք շփվում, բայց ես չեմ պատրաստվում անել առաջին քայլը։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS