Երբ սկեսուրս իմացավ որ աղջիկ եմ ունենալու, պահանջեց հնարավորինս շուտ ընդհատել հղիությունս․․․

Երբ սկեսուրս իմացավ որ աղջիկ եմ ունենալու,պահանջեց հնարավորինս շուտ ընդհատել հղիությունս․Ես հաճախ եմ լսել պատմու-
թ-յուններ այն մասին, որ շատ աղջիկներ են ընկճվել այն բանից հետո, երբ իմացել են, որ այն սեռի երեխան չեն ունենալու, ինչ իրենք
են ակնկալում: Ես այդպիսի հիմարությամբ չեմ տառապում, ինչը չեմ կարող ասել իմ սկեսրոջ մասին …Տիկին Աննան միշտ իշխող
կին է եղել, նրան դուր էր գալիս այն, ինչն ընթանում էր ըստ իր ծրագրի: Ամուսինն ու որդին, հարմարվել էին նրա այդպիսի պահված-
քին, նրան բավականություն պատճառելու համար հաճախ էին իրականացնում ցանկացած քմահաճույք:

Առաջին անգամ,երբ ամեն ինչ չգնաց սկեսրոջս սցենարի համաձայն, դա այն դեպքն էր, երբ նրա որդին՝ Արտակն,ինձ տարավ իրենց
տուն և ներկայացրեց որպես իր հարսնացու: Ամուսնուս մայրը դեմ էր դրան, լուռ հետևում էր իրադարձությունների զարգացմանը։
Արդյունքում,սկեսուրս վերջիվերջո ընդունեց ինձ և մեր ամուսնությունը: Երկրորդ սլաքն,ավաղ,նույնպես ուղղված էր ինձ… Արտակն
ու ես երեխա ունենալ պլանավորել էինք դեռ հարսանիքից առաջ,մեկ տարվա ապարդյուն փորձերից հետո մենք որոշեցինք դիմել բը-
ժշկի:

Հնչեց «Առաջնային անպտղություն» եզրակացությունը, ինչպես որոտը պարզ երկնքում: Սա հարված էր բոլորիս համար, բայց բժիշ-
կները մեզ վստահեցնում էին, որ կարող ենք բուժվել և երեխա ունենալ: 5 տարի մենք բուժվում էինք և փորձում երեխա ունենալ, ես
լրիվ հուսահատվել էի, բայց ամուսինս միշտ կողքիս էր և ամբողջ ուժերով աջակցում էր ինձ: Ես գիտեի, որ արդեն մի քանի տարի է,
ինչ սկեսուրս առաջարկում է ինձնից բաժանվել, բայց ամուսինս դա թաքցնում է, որպեսզի ես չվրդովվեմ:Հրաշք տեղի ունեցավ, երբ
մենք դրան չէինք էլ սպասում. ծովում հանգստանալուց հետո ես հանկարծ թուլություն զգացի:

-Կլիմայի փոփոխություն է… — հավաստիացրի ամուսնուս, — վաղը լավ կլինեմ:

Բայց, ի զարմանս ինձ, չլավացա, իսկ որոշ ժամանակ անց թեստը ցույց տվեց թույլ երկրորդ գիծ:Ամուսինս երջանկությունից յոթեր-
որդ երկնքում էր:Աշխատատեղից արձակուրդ վերցրի և երբեք չվերադարձա այնտեղ:Հղիությունս լավ էր ընթանում, չհաշված առա-
վոտյան թեթև սրտխառնոցը, ես ինձ շատ լավ էի զգում: Հինգ ամիսն աննկատ անցավ, և մեզ էր սպասում երկրորդ ուլտրաձայնային
հետազոտությունը, որով մենք պիտի իմանայինք երեխայի սեռը:Մեզ համար, մեծ հաշվով, տարբերություն չկար, թե ով է ծնվելու՝
աղջիկ, թե տղա, միայն թե առողջ լիներ:

Բայց տիկին Աննան հավաստիացնում էր, որ տղա պիտի լինի:Բժիշկը երկար ժամանակ որովայնիս վրա այս ու այն կողմ էր շարժում
սենսորը և լուռ ինչ-որ բան արձանագրում: Ես և ամուսինս շունչներս պահած սպասում էինք: Վերջապես նա հեռացրեց սենսորը և
ժպտալով ասաց.

-Շնորհավորում եմ, առողջ աղջիկ բալիկ եք ունենալու: Զարգացումը ժամկետին համաձայն է, ոչ մի շեղում չկա:

Մենք ուրախ գնացինք սկեսուրիս մոտ՝ պատմելու այն մասին, որ իրենք թոռնուհի են ունենալու: Սկեսուրս սեղան էր բացել և արդեն
սպասում էր մեր ժամանմանը: Մենք նստեցինք սեղանի շուրջ:

-Դե՛, մի՛ ձգեք, — այրվող աչքերով ասաց սկեսուրս:

-Մենք դուստր կունենանք, — հանդիս ավոր հայտա րարեց Արտակը:

Լռություն տիրեց: Ամուսնուս հայրը խեթ-խեթ նայեց կնոջը և հանգիստ պատասխանեց.

-Շնորհավորում եմ, ամենակարևորը` առողջ…

-Սա սխալմունք է,- ընդհատեց սկեսուրս, — տղա պետք է լիներ: Ես այնքան էի սպասում թոռնիկիս:

-Դե՛, հետո տղա կլինի, — ժպտաց ամուսինս՝ փոր ձելով մեղմել իրավիճակը:

Սկեսուրս սեղմել էր շուրթերը և ինչ-որ բանի մասին էր մտածում, մի քանի րոպե լռութ յունից հետո նա խոսեց.

-Վերստուգե՛ք … Եթե աղջիկ կլինի, ընդհատե՛ք հղիությունը:

-Ի՞նչ եք ասում,- շնչակտուր ասացի ես …

-Մայրի՛կ,- Արտակը վեր թռավ տեղից, — մենք չենք պատրաստվում ընդհատել հղիությունը: Ժամկետն արդեն մեծ է, և ոչ մի բժիշկ
դա չի անի:

-Եթե վճարեք, ամեն ինչ կանի, — հանգիստ ասաց Սկեսուրս:

-Գնա՛նք, — ասաց ամուսինս՝ ձեռքս քաշելով:

Մենք վեր կացանք սեղանից և գնացինք դեպի մուտքը: Հայրը փորձեց կանգն եցնել Արտակին, բայց ամուսինս համառ էր:

-Ների՛ր, որդի՛ս, — հանգիստ ասաց հայրը:

-Ես չեմ ուզում տեսնել քեզ, — ասաց ամուսինս մորը, — գոնե մոտակա ամիսներին:

Մենք հեռացանք: Մինչև հղիութ յան ավարտը չէինք շփվում սկեսրոջս հետ: Ամուս նուս հայրը նվերներով պար բերաբար էր գալիս
մեզ այցելության: Ամեն անգամ ներողություն էր խնդրում ինձնից և իր որդուց այն բաների համար, ինչ ասել էր կինը:Երբ ժամանակը
եկավ, ես առողջ աղջիկ ունեցա: Մենք նրան ան վանեցինք Նադյուշա, սկե սուրս թոռնուհու համար հոգի չէր տալիս: Երբ առաջին
անգամ նա տեսավ մեր դստերը, նա արդեն 6 ամսական էր: Հույս ունեի, որ երբ տեսնի Նադյային, սկեսրոջս սիրտը կբաբախի, բայց
երազներս չէին կարող իրականանալ: Նա կողքանց նայեց իր թոռնուհուն և դիմեց մեզ.

-Ե՞րբ եք տղա ունենալու,- Սկեսուրս տվեց այն հարցը, որը նրան այդքան երկար տանջել էր:

Մենք լռեցինք, իսկ սկեսրայրս ևս մեկ անգամ ներողություն խնդրեց՝ համարյա հրելով կնոջը մեր բնակարանից: Հետո հասկացա, որ
կան մարդիկ, որոնց ոչինչ չի կարող փոխել:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS