Արայիկ Խանդոյանի հուղարկավորության հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել վերջինիս հոգեհանգստի և հուղարկավորության միջոցառումների մասին:
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 10:30-ին, ընկերները և մտերիմները Վահագնի թաղամասի մոտից կմեկնեն Ծաղկահովիտ, որի Մշակույթի տանը՝ ժամը 12:30-ից մինչև երեկո, ներկաները կարող են վերջին հրաժեշտը տալ Արայիկ Խանդոյանին:
Հոկտեմբերի 13-ին՝ Երևանում, տեղի կունենա Արայիկ Խանդոյանի հոգեհանգիստը:
Հոկտեմբերի 14-ին՝ Երևանում՝ հոգեհանգստի վայրում, հոգեհանգստյան ծես, որից հետո հուղարկավորության թափորը կշարժվի դեպի Եռաբլուր:
Հոգեհանգստի վայրի, հոգեհանգստյան ծեսի և հուղարկավորության ժամերի մասին կտեղեկացվի լրացուցիչ: