Երեխшյի դшստիարակության 19 ոuկե պшտվիրան մեծшնուն մшնկավարժից. Կարող եք կիրառել նաև Դուք

Իտալացի մեծանուն մանկավաժ Մարիա Մոնտեսորին այն չորս մանկավարժներից մեկն է, ով, ըստ ՅՈՒՆԵՍԿՈ-ի, մեծ ներդրում է ունեցել XX դարի մանկավարժական մտածողության ձևերի հաստատման հարցում:

Մոնտեսորին ստեղծել է մի մեթոդ, որի հիմնական սկզբունքն է`օգնիր ինձ գործել ինքնուրույն: Ձեզ ենք ներկայացնում նրա կողմից մշակված 19 պատվիրան ծնողների համար:

1.    Երեխային ուսուցանում է իրեն շրջապատող միջավայրը:
2.    Եթե երեխային հաճախ քննադատում են, նա  սովորում է դատապարտել:
3.    Եթե երեխային հաճախ են գովում, նա սովորում է գնահատել:
4.    Եթե երեխային վերաբերվում են թշնամաբար, նա սովորում է կռվել:
5.    Եթե երեխայի հետ ազնիվ են, նա սովորում է արդար լինել:
6.    Եթե երեխային հաճախ են ծաղրում, նա վախկոտ է լինում:
7.    Եթե երեխան ապրում է ապահովության զգացումով, նա սովորում է հավատալ:

8.    Եթե երեխային հաճախ են անարգում, նա սովորում է մեղավոր զգալ:
9.    Եթե երեխային հաճախ են հավանություն տալիս, խրախուսում, նա սովորում է ինքն իրեն լավ վերաբերվել:
10. Եթե երեխայի նկատմամբ հաճախ են հանդուրժող լինում, նա սովորում է համբերատար լինել:
11. Եթե երեխային հաճախ են ուրախացնում, նա ինքնավստահություն է ձեռք բերում:
12. Եթե երեխան ապրում է համերաշխ մթնոլորտում և իրեն պիտանի է զգում, նա սովորում է սեր գտնել այս աշխարհում:

13. Երեխայի մասին վատ մի խոսեք ոչ նրա ներկայությամբ, ոչ առանց նրա:
14. Կենտրոնացեք երեխայի մեջ լավի զարգացմանն այնքան, որ վատի համար տեղ չմնա:
15. Միշտ լսեք և պատասխանեք Ձեզ դիմող երեխային:
16. Հարգեք երեխային, որ սխալ է գործել և կարող է հիմա կամ քիչ անց ուղղել դա:
17. Պատրաստ եղեք օգնելու այն երեխային, ով փնտրում է, և աննկատ մնացեք այն երեխայի համար, որ արդեն գտել է:
18. Օգնեք երեխային յուրացնելու չյուրացրածը: Արեք դա՝ շրջապատը լցնելով հոգածությամբ, զսպվածությամբ, խաղաղությամբ և սիրով:
19. Երեխայի հետ շփման ժամանակ մշտապես դրսևորեք լավ վարքագիծ, փոխանցեք նրան ձեր մեջ եղած դրականը:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS