Երբ ես ունեցա երեխայիս, դուրսգրման ժամանակ եկել էր մի ամբողջ թիմ՝ ընտանիք, ընկերներ։ Ես շատ երջա-նիկ էի և ինձ շատ ապահով էի զգում՝ ինչպես քարե պատի հետևում։ Եղբայրս միշտ գալիս էր այցելության, ծը-նողներս զանգում և հետաքրքրվում էին մեզանով։ Ամուսինս օդաչու էր և այնքան էլ հաճախ չէր լինում տանը։
Թվում էր, թե ամեն ինչ նորմալ էր ընթանում։ Երբ մի գիշեր որդիս հանկարծ իրեն վատ զգաց, ես մեծ խուճապի մատնվեցի, քանի որ մենակ էի: Մի կերպ շտապօգնություն կանչեցի, և մենք ամբողջ գիշերն անցկացրեցինք հիվանդանոցում: Առավոտյան ես մտածեցի, միթե՞ ոչ ոք չգիտի, թե մենք որտեղ ենք: Ես սկսեցի զանգահարել ընտանիքիս: Չգիտես ինչու, եղբայրս անմիջապես հետ քաշվեց:
Նա ասաց, որ իր մոտ կա կանխիկ գումար, բայց ինքն ունի այլ ծրագրեր: Ընկերուհիներս, հենց որ իմացան իմ գտնվելու վայրը, դադարեցին պատասխանել հեռախոսներին:Բուժման համար անհրաժեշտ էր ստանալ կլորիկ գումար: Բայց այն մեծ խնդիր չէր դառնա, եթե ընտանիքս հավաքվեր: Բայց նրանք այդ շատ դժվարին պահին ցույց տվեցին իրենց իսկական դեմքը:
Մայրս եկավ մեզ մոտ, բայց ասաց, որ ֆինանսական օգնության մասին նույնիսկ չխոսեմ:Չգիտես ինչու,այդ պա-հին բոլորը հիշեցին, որ ես այդպես էլ չգնացի որևէ տեղ սովորելու, այլ ցատկոտելով ամուսնացա: Այն մի քանի օրերը, որոնք ես անցկացրեցի հիվանդանոցում միայնակ, սպասելով ամուսնուս զանգին, ինձ համար իսկական դժոխք էր թվում, և դրանք ասես հավերժական լինեին: Այնուհետև ամուսինս դուրս եկավ կապի: Նրա ընկերնե-րը սկսեցին գալ ինձ մոտ, բոլորը օգնեցին այնքան, որքան կարողացան: Ամուսինս ժամանեց, և մենք փրկեցինք մեր որդուն: Բայց իմ եղբայրը, ով այժմ նոր մեքենա է վարում․․․
Ես չկարողացա ներել նրան: Ծնողներիս զանգում եմ միայն տոնական օրերին, չէ որ ես նրանց պետք չեմ իմ խնդիրներով հանդերձ: Ամուսնուս ընկերները գումարն այդպես էլ հետ չվերցրեցին, քանի որ այն ժամանակ նրանք դա պարտքով չէին տվել:
Արժեքները փոխվել են, կյանքի կանոնները նույնպես: Ես ասես արթնացա երազից: