Այս կնոջ հուզիչ պատմությունը,
որի մասին տեսանյութը պատրաստել է Fox ընկերությունը, դիտել է շուրջ 3 միլիոն օգտատեր։ Եվ պատճառը չէր կարող մարդկանց չհուզել։
Վալերի Ուոթսը ուզում էր երջանիկ լինել ու վայելել մայր լինելու ուրախությունը, բայց նրան վիճակված չէր երազանքն իրականություն դարձնել։
Այդքան երկար սպասված փոքրիկը մահացած է ծնվում։ Հետագայում, Fox New-ին տված հարցազրույցում, Վալերին պատմել է, որ ծննդաբերությունից մոտ մեկ շաբաթ առաջ նա զգացել է, որ պտուղի հետ ինչ-որ բան է կատարվում։
Նա այլևս չէր շարժվում ու տոտիկներով չէր հարվածում, թեպետ ամբողջ հղիության ընթացքում բավական աշխույժ էր։ Ծննդաբերության ժամանակ պարզվել է, որ արգանդում պորտալարը խճճվել է, և դա խլել է նորածնի կյանքը։
Ինչպես ցանկացած սիրասուն մայրիկ, Վալերին նույնպես երեխայի ծնվելուն նախապես էր պատրաստվել․ գնել էր անկողնային պարագաներ, չոչաշոր, անկոճակ մանկական շապիկ, և իհարկե, մահճակալ։
Բայց երբ Վալերին տուն վերադարձավ միայնակ՝ առանց նորածնի, այդ իրերն ավելի էին թունավորում նրա մայրական վիշտը։ Եվ այդ ժամանակ որոշեց ձեռնարկել, այսպես կոչված՝ «ավտոտնակային աճուրդ»։
Անպետք իրերից ձերբազատվելու նման ձևաչափը ԱՄՆ-ում մեծ ժողովրդականություն է վայելում։ Երբեմն աճուրդը կազմակերպվում է անմիջապես տան հարևանությամբ, երբեմն էլ՝ հատուկ դրա համար նախատեսված տեղերում։
Մանկական մահճակալն, անշուշտ, վաճառքի հանված ամենից ծանրակշիռ ու արժեքավոր առարկան էր, բայց Վալերին, մահճակալն աչքով ընկնելիս, պարզապես չէր կարողաում մոռանալ իր մանկանը։
Նա մտածում է, որ մահճակալից ազատվելով՝ մասամբ կամոքի իր ցավը, մանավանդ, որ այն շատ էր հավանել մի երիտասարդ նորապսակ զույգ։
Կինը, որին դուր էր եկել մահճակալը, մոտենում է Վալերիին ու հարցնում՝ քանի՞ տարեկան է նրա զավակը, եթե արդեն մահճակալի կարիքն այլևս չունի։ Գունատվելով՝ Վալերին պատասխանում է, որ իր տղան մեռած է ծնվել։
Տունդարձին երիտասարդ կինը պատմում է ամուսնուն տիկին Ուոթսի դժբախտության մասին, և այն լսելուց հետո Ջերալդ Քումփուլան որոշում է ամխիթար մորը փոքրիկ նվեր մատուցել։ Նա մտածում է մայրական տրտմալի հիշողությունները վերածել Հիշատակի։
Ջերալդը, փաստորեն, ոսկի ձեռքեր ուներ։ Մանկական մահճակալը նա կարճ ժամանակում վարպետորեն վերածում է հրաշալի բազկաթոռի։
Մեկ շաբաթ անց նա զանգում է Վալերիի դռան զանգն ու նրան հաձնում նվերը՝ խնդրելով ընդունել՝ ի հիշատակ փոքրիկի։ Նման արարքի չսպասելով՝ Վալերի Ուոթսը փղձկում է հենց տան շեմին, ասելով «Աստված իմ, ինչ երջանկություն է, որ աշխարհում դեռևս ձեզ պես բարի մարդիկ կան»։
Երեխային կորցրած մոր ցավը ոչ մի բանի հետ չես համեմատի, բայց նման արարքներն օգնում են գոնե մասամբ մեղմել այդ վիշտը։
Իրավամբ, մերձավորին հաղոդակից դարձած վիշտը կրկնակի փոքրանում է։ Չէ՞ որ Ջերալդը կարող էր մահճակալն իրենց պահել, ձևափոխել ու վաճառել, բայց նա գերադասեց անշահախնդիր ու բարի արարք գործել։
Այժմ, այդ բազկաթոռին նստելով՝ Վալերին այլ կերպ է սգում նորածին որդու վախճանը։ Ավելի թեթև, ավելի լուսավոր կերպով։ Եվ դա՝ շնորհիվ մարդու, որին միայն մեկ անգամ էր հանդիպել կյանքում։