Ամերիկացի գիտնականները հայտարարում են, որ արդեն երկու տարեկանում երեխաներին սկսում է անհանգստացնել շրջապատում իրենց հեղինակության հարցը:
Գիտափորձին 1-2 տարեկան 114 երեխա է մասնակցել: Դրա համար նրանց հեռակառավարման վահանակով խաղալիք ավտոմեքենաներ են բաժանել:
Երբ երեխաները նկատել են, որ իրենց հետևում են, սեղմել են հեռակառավարման վահանակի, այսպես կոչված, լավ կոճակը, իսկ երբ նրանց հետևող մարդը շրջվել է, նրանք օգտվել են վատ կոճակից:
Գիտափորձի հաջորդ փուլում մեծահասակները հավանության են արժանացրել երկու կոճակից օգտվելը: Դրանից հետո մեծահասակներից մեկը ձևացրել է, թե չի տեսնում բացասական կոճակը սեղմելը:
Հենց այս պարագայում երեխաներն օգտվում էին դրանից