EnterTrain-ը ներկայացնում է Եգիպտոս-Կիև ինքնաթիռում տեղի ունեցած հուզիչ դեպք:
Մոտ 8 տարեկան մի տղա տաք թեյով թղթե բաժակը շրջեց իր աճուկի վրա:
Նա այնպես ուժեղ էր բղավում, որ մարդիկ վեր ցատկեցին իրենց տեղերից:
Վազում էին բորտուղեկցորդուհիները, օգնության էին շտապում կանայք առաջինից վերջին շարքերից, տղամարդիկ հարցնում էին՝ ինչպես օգնել: Իսկ տղան բղավում էր ու բղավում և խնդրում էր՝ «հայրի՛կ, հայրի՛կ, խնդրում եմ, ինձ չծեծես: Չծեծես»:
Երեխան, որն այդպիսի ցավ էր զգում, վախենում էր, գիտեր: Գիտեր, որ իրեն կծեծեն:
Թղթե բաժակը շրջելու համար:
Նրա ձայնի մեջ այնքան հուսահատություն և վախ կար, որ ես՝ 4 երեխաների մայր, պարզապես լաց եղա սեփական անօգնականության զգացումից:
Ես կյանքումս ավելի հուզիչ ոչինչ չէի տեսել, քան կարմիր հետքերով մերկ ոտքերով այդ տղան, որը գնում էր բորտուղեկցորդուհու հետևից:
Եվ նրա ոսկե շրջանակով ակնոցով խիստ գանգրահեր հորից վատ, որը բղավում էր՝ «ես քեզ ասում էի՝ ուշադիր»:
Խնդրում եմ, մի՛ ծեծեք ձեր երեխաներին: Երբեք:
Մի՛ ծեծեք, եթե նրանք ինչ-որ վատ բան են արել, մի՛ ծեծեք, եթե խաբել են կամ չեն ցանկացել ուտել շիլան, մի՛ ծեծեք, եթե «2» են ստացել, կամ ինչպես ձեզ թվում է՝ դիտավորյալ չեն ուզում հասկանալ մաթեմատիկան:
Հատկապես մի՛ ծեծեք մանկական անշնորհքության համար: Երեխաները սեր են: Խնդրում եմ, ձեր մեջ ուժ գտեք բացատրելու, համբերություն՝ սպասելու, նրբություն՝ գթալու համար:
Ձեր մեջ ուժ գտեք սեփական երեխայի համար դառնալու ամենամեծ, ամենահավատարիմ, ամենասիրելի ընկերը:
Նյութի աղբյուրը` http://loool.info/archives/1369