Երեխաներս նույնպես երես թեքեցին ինձանից, չէին թողնում ճաշ պատրաստել, լվացք անել, արդուկել հագուստը, հոգ տանել թոռանս մասին․․․

Երեխաներս նույնպես երես թեքեցին ինձանից, չէին թողնում ճաշ պատրաստել, լվացք անել, արդուկել հագուստը, հոգ տանել թոռանս մասին․․․Ես ամուսնացած եմ, ունեմ հասուն զավակներ: Ամուսինս մահացել է ՁԻԱՀ-ի հետևանքով առաջացած հիվանդությունից: Մահ վան լուրը ցնցեց ինձ, երբ դիահերձրանից եկավ ախտորոշումը` ՁԻԱՀ, շանթահարվեցի: Ամուսնուս մահից հետո ողջ կյանքս շրջվեց գլ խիվայր, ներաշխարհս տակնուվրա եղավ:

Չգիտեի ում կարող էի դիմել, ինչ պիտի ես անեի: Լուռ սպասում էի իմ մահվան օրվան` մտածելով, որ այն շուտով ինձ էլ հյուր կգա: Բար եկամներս իմանալով կարգավիճակիս մասին լուրը իսկույն տարածեցին մեկը մյուսին: Իմացան բոլորը: Դեռ չէի էլ հասցրել ուշքի գալ, երբ շքամուտքում նկատեցի մի քանի սպիտակ հագուստով, բժշկական դիմակներ կրող մարդկանց, որոնք եկել էին ախտազերծելու շքա մուտքը, այդպիսով` հույս ունենալով մնացածին ետ պահել վարակման վտանգից:

Երեխաներս նույնպես երես թեքեցին ինձանից, չէին թողնում ճաշ պատրաստել, լվացք անել, արդուկել հագուստը, հոգ տանել թոռանս մասին ու, որ ամենասարսափելին էր, չէին թողնում հանգիստ սիրեի երեխային: Հուսահատությունից ու վիրավորանքից լքեցի իմ ուժերով ու ջանքերով ստեղծած բնակարանը: Գնացի հայրական օջախ: Մայրս ինձ հուսադրելով` առաջին քայլն արեց ինձ ընկճվածութ յունից հանելու համար:

Մորս աշխատանքը շարունակեցին ԻԱԻՄ հասարակական կազմակերպության աշխատակիցները: Նրանք խոսեցին նաև աղջկաս, տղ աներիս և հարսիս հետ: Վերջիններիս կողմից տարված աշխատանքից հետո ընտանիքիս անդամներն աստիճանաբար հաշտվեցին իմ կարգավիճակի հետ: Անցան ամիսներ և մի օր տղաս և հարսս ինձ ետ կանչեցին ապրելու իմ տանը, իրենց հետ:

Այժմ ինձ են վստահում բոլոր տնային գործերը, համեղ կերակուրներ պատրաստելը: Իսկ թե մի օր անգամ վատ եմ զգում կամ տրամադ րություն չեմ ունենում, ընտանիքս անդամները խառնվում են ու փորձում, ով ինչով կարող է օգնության ձեռք մեկնել:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS