Եթե որևէ կերպ առնչվում եք փոքր երեխաների հետ, ապա պարտադիր պիտի իմանաք այս վտանգի մասին: Մոլլին հանգիստ երեխա էր: Երբ երեխան մի քանի ամսական էր, ծնողներն ընթրիքի ժամանակ լսեցին փոքրիկի կտրուկ լացն ու գոռոցները:
Սկզբում ծնողները խուճապի չմատնվեցին, քանի որ երեխայի լացը՝ սովորական երևույթ է: Որոշելով, որ հավա-նաբար երեխան շոգում է՝ նրանք հանեցին Մոլլիի գուլպաները, երբ հանկարծ հայրը նկատեց սարսափելի մի բան.
—Ես վախեցա դստերս համար: Այն ինչ եղել էր, այնքան էլ հազվադեպ երևույթ չէ: Մենք երեխայի ոտքի մատի վրա ամուր փաթաթված մազ նկատեցինք: Այդպես լինում է այն դեպքում, երբ պատահաբար գուլպայի մեջ մազ կամ թել է մնում, այն ձգում է մատը և կանգնեցնում արյան հոսքը:
Բարեբախտաբար, երեխայի մայրն ունի բժշկական գիտելիքներ, և նա խոշորացույցի և պինցետի օգնությամբ կարողացավ հեռացնել մազը մատիկի վրայից:Բժիշկները խորհուրդ են տալիս ստուգել գուլպաները՝ նախքան երեխաներին հագցնելը: