Ջոնի և Ռոզիի ընտանիքում յուրահատուկ երեխա ծնվեց: Երբ նա մի տարեկան էր, կարողանում էր մեծահասկի պես խոսել: Երբ լրացավ նրա երկու տարեկանը, երեխան արդեն վարժ կարդում էր: Երեք տարեկանում սկսեց բարդ հաշվարկներ կատարել, իսկ չորսում՝ ապագան էր գուշակում:
Մի օր տղան ասաց.
-Ես կմահանամ մի տարուց: 2 տարուց կմահանա մայրիկս, իսկ 3 տարուց էլ՝ հայրս:
Այդպես էլ եղավ: Մի տարուց երեխան մահացավ: Ջոնն ապահովագրեց իր կնոջ կյանքը՝ 1 000 000 դոլարով: Եվս մի տարի անց մահացավ Ռոզին:Ջոնը ստացավ ապահովագրության վճարը, որը կազմում էր 1 000 000 դոլար, և կարծելով, որ իրեն մի տարի է մնացել ապրել, որոշեց լիարժեք վայելել կյանքը:
Թանկարժեք մեքենաներ, գեղեցիկ կանայք, շքեղ մոդելներ, խմիչք, հանգիստ՝ ամենաէկզոտիկ վայրերում…և այդ ամենը 364 օր շարունակ: Ամեն օր իսկական տոն էր:364-րդ օրը Ջոնը ծախսեց իր վերջին գումարը՝ մարտի-նի գնելով և իր տուն պարուհու հրավիրելով:Ջոնն ինքն իրեն հարց էր տալիս, թե ինչպես է մահն իրեն այցելելու:
Ի զարմանս Ջոնի՝ ինքն առավոտյան անվնաս արթնացավ: Մի՞թե նա խաբել է մահին:
-Ես անհաղթ եմ,-կարծում էր Ջոնը:
Ուրախ մտքերն ընդհատվեցին պարուհու վախեցած ձայնով.
-Սիրելիս, արի այստեղ, քո այգեպանը մահացել է…