Երեկոյան ամուսինս եկավ տուն, գրկեց ինձ ու համբուրեց, իսկ ես հարցրեցի նրան․․․Այդ համբույրը մեր բաժան-ման պատճառ դարձավ։
Շաբաթ օր էր, հանգստյան օր, բայց ամուսինս աշխատանքի էր: Ես ու աղջիկս որոշեցինք մեզ համար փոքրիկ տոն կազմակերպել. շրջել խանութներով, սրճարան գնալ:Այգիում հայացքս սևեռվեց հեռվում կանգնած սիրա-հար զույգի վրա. գեղեցիկ շիկահեր աղջիկ էր, շատ երկար մազերով և նուրբ կազմվածքով, իսկ կողքի տղամար-դու հագին նկատեցի վերնաշապիկ…նույն վերնաշապիկից, որ անցյալ շաբաթ ամուսնուս էի նվիրել:
Սիրտս սկսեց արագ զարկել. ես ճանա չեցի նրան, ամո ւսինս էր, ուրիշ կնոջ հետ էր գրկա խառնված, միասին պաղպաղակ էին ուտում…Ամբողջ կյանքս անցավ աչքիս առաջ. ես 16 տարեկան էի, նա՝ 18: Մինչ ամուսնանալը հանդիպել ենք 6 տարի, դրանից հետո հազարավոր խնդիրներ ենք հաղթահարել:
Չենք բաժանվել նույնիսկ այն ժամանակ, երբ երկուսս էլ աշխատանք չունեինք, վարձով էինք ապրում: Միասին հասել ենք այն ամենին, ինչ հիմա ունենք. սեփական տուն, մեքենա, և, ի վերջո, մեր 6 ամյա աղջիկը…Ուշ երե-կոյան եկավ տուն և համբուրեց ինձ: Իսկ ես ուղղակի նայեցի նրա աչքերին և հարցրեցի.
-Ինչու՞:
Նա զարմացած նայեց ինձ, հետո մի պահ մտածեց, և ասաց.
-Չգիտեմ:
Հաջորդ օրը հավաքեցի իմ ու դստերս իրերը և հեռացա: Առջևում մեզ սպասում է ամուսնալուծություն և ունեց-վածքի բաժանում, նաև նոր կյանք սկսելու փորձեր…