Երեկոյան ժամերին ամուսինս տաքսի է վարում․ Երեկ ուշ ժամի եկավ տուն ու մի այնպիսի դեպք պատմեց, որ․․․Արդեն մի քանի օր է մտքիցս դուրս չի գալիս

Երեկոյան ժամերին ամուսինս տաքսի է վարում․ Երեկ ուշ ժամի եկավ տուն ու մի այնպիսի դեպք պատմեց, որ․․․Արդեն մի քանի օր է
մտքիցս դուրս չի գալիս։Երեկ տաքսի վարելուց հետո վերադարձավ ամուսինս և այնպիսի մի բան պատմեց, որ ուղղակի շոկի մեջ
հայտնվեցի:Արդեն տուն էի գալիս, ժամը 12:30-1ն էր:

Տեսնում եմ, մի կին՝ 5-6 տարեկան երեխայի ձեռքից բռնած, տաքսի է ման գալիս: Կանգ առա…այդ կինը հարբած էր, բացեց հետևի
դուռը, երեխայի ձեռքից քաշելով՝ նրան ներս գցեց, փակեց դուռը և եկավ նստեց առջևի նստարանին:Հարցրեցի, ուր ենք գնում: Ա-
սաց հասցեն և պտտվեց նայեց երեխային. տղան նվնվում էր և տնքտնքում: Մայրը սաստեց նրան, ասաց, որ լռի:

Ինձ դա դուր չեկավ, ասացի, որ երեխայի պես չի կարելի այդպես,իսկ կինն ասաց որ պարզապես երեխան կամակորություն է անում,
ստում է, իբր ինչ-որ տեղը ցավում է…Անցավ 5 րոպե: Երեխան սկսեց ավելի ուժեղ արտասվել: Ես նայեցի տղային, և չնայած նրան,
որ մութ էր, տեսա, որ երեխան սարսափելի գունատ էր…Հարցրեցի՝ ինչպես է իրեն զգում, նա ոչինչ չպատասխանեց:

Միացրեցի լույսը և տեսա, որ երեխայի շուրթերը մուգ կապույտ են:Գոռացի մոր վրա, ասում եմ, նայիր, երեխան ինչ վիճակում է, իսկ
նրան տարբերություն չկա:Շատ վախեցա: Որոշեցի տղային հիվանդանոց հասցնել: Երբ այդ անամոթը հասկացավ, որ ուրիշ ճանա-
պարհով եմ գնում, միայն այդ ժամանակ խոսեց:Անհավատալի է,բայց նա դեմ էր հիվանդանոց գնալուն,ասում էր տանը թեյ խմի, կա-
պաքինվի…

Բժիշկները զննեցին երեխային և շտապ տարան վիրահատության. պայթել էր տղայի կույրաղիքը:Ինձ ասացին, որ մի քանի րոպե ու-
շացնելու դեպքում այլևս հնարավոր չէր լինի փրկել երեխային…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS