Շատ կարևոր է՝ ինչպես եք օրը սկսում: Առավոտները տաք կիտրոնաջուր խմելը վերջերս շատ տարածված է: Բայց տաք կիտրոնաջուր օգտագործելով դուք չեք օգտագործում միջուկի և կեղևի բոլոր գերսննդարար նյութերը:
Ամբողջական կիտրոնը խաշելով, միայն հյութը չքամելով դուք կկարողանաք ստանալ կիտրոնի բոլոր սննդանյութերը: Ներկայացնում ենք անհավանական բաղադրատոմս.
6 կիտրոն, Ջուր, Մեղր
Պատրաստումը՝ Կիտրոնները մեջտեղից կտրեք և վրան ջուր լցրեք: Ջուրը 3 րոպե եռացրեք: Կաթսան թողեք՝ սառչի 10-15 րոպե: Կիտրոնները և միջուկը հանեք ջրից:
Խմեք տաք կիտրոնաջուրը: Մնացած տաք ջուրը լցրեք ապակե տարայի մեջ՝ հետո օգտագործելու համար: Կարող եք մեղր ավելացնել ըմպելիքին:
Առավելությունները՝ Ամրացնում է իմունային համակարգը: Պաշտպանում է մրսածությունից:
Անհավանական էներգիա է տալիս: Օգնում է մարսողությանը և կարգավորում է նյութափոխանակությունը:
Մաքրում է տոքսիններից: Կարգավորում է օրգանիզմի рН-ի մակարդակը: Մաքրում է մաշկը: Թարմացնում է շնչառությունը:
Օգնում է նիհարել: Բարձրացնում է տրամադրությունը՝ օգնելով խուսափել տագնապից: Խոնավեցնում է ավշային համակարգը: Նպաստում է ապաքինմանը:
Այս ըմպելիքի մեկ բաժակը կօգնի օրը էներգիայով լի սկսել:
Ջուրն ամեն առավոտ տաքացնել պետք չէ: Ըմպելիքը կարող եք նաև սառը վիճակում օգտագործել:
Սննդանյութերը մնում են, սակայն ըմպելիքը պետք է շատ սառը չլինի:
Եթե տաք ջուր եք նախընտրում, կարող եք այն մի քիչ տաքացնել: