Երեկ բենզալցակայանի մոտ նկատեցի մի տարեց կնոջ․ Նա ուշադիր նայում էր մոտակա խանութի վիտրինայում դրված թխվածքներին․ մոտեցա նրան․․․

Երեկ բենզալցակայանի մոտ մի տատիկի տեսա, ով կանգնած էր խանութում և կարկանդակ էր ուտում, սակայն միևնույն ժամանակ շարունակում էր նայել թխվածքներով սառնարանին: Ես հարցրեցի, թե որ թխվածքն է ամե-նահամեղը, իսկ ինքն էլ ամաչելով պատասխանեց, որ չգիտի, քանի որ երբեք չի գնել դրանցից:

Երբ ես ասացի, որ ուզում եմ նրան հյուրասիրել,տատիկը կարմրեց…սակայն 1 րոպե մտածելուց հետո, պատաս-խանեց, որ, հավանաբար, ամենահամեղը՝ շոկոլադե թխվածքն է կամ էկլերը:Ես, բնականաբար, երկուսից էլ գնեցի, վերցրեցի նաև թեյ և հյուրասիրեցի տատիկին:

Միայն տեսնեիք, թե որքան ուրախ էր նա, որքան շնորհակալ…Ավելի ուշ հասկացա, որ պետք էր էլի որևէ բան գնել նրա համար, սակայն ամեն ինչ արագ եղավ, էմոցիաներս այդ պահին շատ էին:

Ոչ մի հերոսություն չեմ տեսնում արածիս մեջ, պարզապես կիսվում եմ այս պատմությամբ, որպիսի սկսեմ բարության ալիք: ՉԷ որ այդ օրը ես լուրջ վնասներ չկրեցի, բայց օգնեցի մի խեղճ տատիկի: Կցանկանայի, որ այս ամենը լիներ շարունակական:

 

 

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS