Երեկ մարդուս գրպանները ստուգելուց նենց բան եմ իմացել, որ հարս ու կիսուր քիչ էր մնում ուշաթափվեինք․․․Հիմա չգիտեինք ուր ախանանք, թե լացենք։Արդեն չորս տարուց ավելա, որ ամուսնացել եմ։ Մարդս հանգիստ իրա համար աշխատում ա, սովորական մարդ ա։

Ասենք քանի տարիյա տուն չունենք վարձով ենք ապրում ու ամեն անգամ էս տան տիրոջ հետ խնդիրներ են առաջանում, ըսենց լար ված վիճակա ամեն Աստծո օր։ Կիսուրս էլ ա մեր հետ, մարդուցս բացի մի հատ տղա ունի, մի հատ աղջիկ։ Աղջիկը հիմի գյուղումա ապրում, ինքն էլ ա հասարակ տուն հարս գնացել։

Ես էլ սաղ օրը կիսուրիս հետ եմ, երեխեքիս եմ պահում, դե փոքր են, դրա համար էլ չեմ կարա տնից շատ դուրս գամ ու հատկապես աշխատանք գտնեմ։ Իսկ մարդս էլ դեռ անցած տարի էր խոսատցե, որ մեր համար տունա առնելու ու էս խնդիրներն էլ չեն լինելու։
Էտ էն ժամանակ էր, որ տան տիրոջ հետ հերթական կռվից հետո կիսուրիս սիրտը վատացավ ու հիվանդանոց տարանք։Հիմի երեկ մարդուս վերխն էի վերցրե, որ քցեմ լվացքի մեքենան, գրպաններն եմ ստուգում, մի հատ թուղթ գտա, ավելի ճիշտ պայմանագիր, վրեն էլ գրած էր, որ մարդս տունա առել։

Ասենք նույնիսկ տան վկայականի պատճենը կար։ Տարել կիսուրիս ցույց եմ տալիս, նստել լացում ա, աչքերին չի հավատում, ես էլ չգիտեմ ինչ անեմ իրան սփոփեմ, թե հետը նստեմ լացեմ։ Զանգել մարդուս ասում եմ էս ինչ թուղթ ա, ասում ա էտ ոնց եք գտել, ես էլ ուզում էի անակնկալ անեյի։
