Երեկ մետրոյում մի խոսակցություն լսեցի…. Ուղղակի ցավալի է որ նման որդիներ կան։Երեկ մետրոյում պատահաբար լսեցի երկու երի տասարդների խոսակցություն, երկուսն էլ մոտ 25 տարեկան էին: Շատ մարդ կար վագոնում, ակամա լսում էի՝ ինչ են խոսում:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ նրանցից մեկին զանգ եկավ.
-Անի՞ն էր, — հարցրեց մեկը:
-Չէ, էլի նա:
-Մա՞յրդ, — հարցրեց ընկերը:
-Հա, զզվացրել է արդեն: Հորիցս էլ եմ հոգնել:

-Հանգստացիր, ծնողներդ են, պետք չէ այդպես:
-Զզվացնում են, նրանք ինձ ՊԵՏՔ ՉԵՆ: Այդ կինը պիտի անպայման իմանա, թե ես ուր եմ գնում, երբ եմ գալու: Թող ինձ հետ գործ չունե նան: Ինձ ոչ ոք պետք չէ, ինձ հիմա միայն ծառաներ են պետք, բայց դրանց համար գումար չունեմ, ստիպված ծնողներիս հետ եմ ապր ում, — ծիծաղելով ասաց երիտասարդը:
-Դու հո հիմա՞ր չես, դու լավ մայր ունես,- ընկերն ինձանից շատ էր զարմացած:
-Լա՞վն է, բա ինչի է այդքան գրում և զանգում, ի՞նչ է ուզում ինձանից:

-Դու տխմար ես…
Այդ պահին հասա իմ կայան, դուրս եկա վագոնից, չգիտեմ, հետո ինչպես ավարտվեց խոսակցությունը:Ահա այսպիսի երիտասարդներ են լինում:
Ծնողները, բնականաբար, նույնպես տարբեր են լինում, բայց այդ տարիքում նստել նրանց վզին, գումար վերցնել և ծառա համարել, կա րծում եմ, անընդունելի է…
