Երեկ մի զարհուրելի տեսարանի ականատես եղա․․․Ծնողներ ջան, ուղղակի խնդրում եմ, մի ծեծեք Ձեր երեխաներին

Երեկ մի զարհուրելի տեսարանի ականատես եղա․․․Ծնողներ ջան, ուղղակի խնդրում եմ, մի ծեծեք Ձեր երեխաներին։Երեկ Մոսկվա-
Երևան չվերթով վերադառնում էի տուն: 8-9 տարեկան տղան թղթե բաժակով եռման ջուր թափեց ոտքերին: Նա այնքան ուժեղ գո-
ռաց, որ բոլոր մարդիկ վեր թռան տեղերից:

Վազելով եկան ուղեկցորդուհիները,օգնություն էին առաջարկում,բոլոր կանայք իրենց պայուսկաներից ինչ-որ քսուքներ էին բերում:
Իսկ փոքր տղան գոռում էր և խնդրում.

—Հայրիկ, հայրիկ, խնդրում եմ, չծեծես ինձ, խնդրում եմ, չհարվածես…Երեխան կարծես չէր զգում այրվածքի ցավը, նա գիտեր, որ
հետո ավելի վատ է լինելու…գիտեր, դրա համար էլ վախենում էր: Գիտեր, որ իրեն պիտի ծեծեն: Նրա համար, որ ջուրը թափել էր իր
վրա և այրվել: Երեխայի ձայնի մեջ այնքան վախ և սարսափ կար…

Ես 4 երեխաների մայր եմ, և չկարողացա զսպել արցունքներս:Ավելի վատ տեսարան չէի տեսել կյանքումս. փոքրիկ նիհար տղա, ա-
ռանց տաբատի, բարակ ոտքերին մեծ կարմիր հետքեր, իսկ կողքին նստած է ակնոցավոր հայրը և գոռում.

—Ես քեզ ասում էի, որ զգույշ լինես,ասում էի, զգուշացնում:Խնդրում եմ, մի ծեծեք ձեր երեխաներին:Երբեք:Մի հարվածեք, եթե նույ-
նիսկ նրանք ինչ-որ վատ բան են արել, եթե նո ւյնիսկ երկուս են ստ ացել կամ հաց չեն կերել: Առավել ևս մի ծեծեք, եթե անզգուշութ-
յամբ իրենք իրենց ցավ են պատճառել:Երեխաները՝ սեր են:

Ցանկացած երեխա, նույնիսկ ամենաբարդ երեխան՝ ամենածանր բնավորությամբ, սեր է: Ձեր մեջ ուժ գտեք, եղեք պաշտպան, զրու-
ցակից, այլ ոչ թե հակառակորդ: Արեք դա հանուն ձեզ և ձեր երեխայի:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS