Երեկ ուշ երեկոյան մոտակա շենքի խաղահրապարակում 2 մանկահասակ երեխաների տեսանք․․․առանց մեծերի ուղեկցության էին

Երեկ ուշ երեկոյան մոտակա շենքի խաղահրապարակում 2 մանկահասակ երեխաների տեսանք․․․առանց մեծերի ուղեկցության էին։
Մի քանի օր առաջ երեկոյան որդուս հետ գնացինք կողքի շենքի խաղհրապարակ: Այնտեղ լավ ճոճարաններ և սղարաններ կան, բա-
ցի այդ միշտ շատ երեխաներեն հավաքվում,ու բոլորը միասին խաղում են:Տղաս իր հետ կենդանիների մասին գիրք վերցրեց տանից,
ու զարմանալի չէ, որ բոլորը հավաքվել էին մեր շուրջ:

Հանկարծ մոտ 2 տարեկան երեխայի լաց լսեցինք: Բոլորս սկսեցինք նայել, թե մեծերից ով է մոտենալու նրան, բայց ի զարմանս մեզ՝
նրա մոտ վազեց մոտ 6-7 տարեկան մի աղջնակ ու սկսեց հանգստացնել քրոջը:Պարզեցինք, որ երեխաներին այստեղ բերել է նրանց
մայրը, ավագ դստերը ասել, որ հետևի քրոջը ու հրամայել է խելոք խաղալ: Ինքն էլ գնացել է անհայտ ուղղությամբ: Այսինքն մայրը
փոքր երեխայի համար պատասխանատվությունը գցել է մյուս իր երեխայի ուսերին:

Որոշեցի սպասել նրանց մորը: Արդեն բոլոր երեխաները տուն էին գնացել, իսկ ես լինելով 3 երեխաների հայր՝ չէի կարող փոքրիկնե-
րին միայնակ թողնել դրսում: Ինքներդ էլ հասկանում եք,որ ինչ ասես կարող է պատահել: Մինչ սպասում էինք, մեծ աղջիկը պատմեց,
որ իրենք հաճախ են այսպես զբոսնում: Պատմեց, որ մի քանի անգամ վազել է ճանապարհի մոտ, որ տեսնի՝ մայրը երևում է թե ոչ,
իսկ փոքրն էլ հետևից է գնացել:

Երևի արդեն ժամը 10-ն էր, երբ հեռվում մի երիտասարդ կին երևաց: Նա կանչեց դստերը: Ավագ գույրը բռնեց փոքրի ձեռքը, ու նը-
րանք միասին վազեցին մոր մոտ: Ի դեպ, կինը ևս մի երեխա ուներ, որը մանկասայլակի մեջ քնած էր: Բարեբախտաբար, գոնե նրան
էր իր մոտ պահել:Որոշել եմ. եթե հաջորդ անգամ էլ տեսնեմ այդ երեխաներին միայնակ խաղալիս, զանգելու եմ ոստիկանություն, դի-
մելուեմ խնամակալության եւ հոգաբարձության մարմիններին,բայց թույլ չեմ տա,որ անմեղ փոքրիկներին որևէ մի վատ բան պատա-
հի:

Ի դեպ, ըստ վիճակագրության, 50 անհետացած երեխաներից 5-ին չի հաջողվում գտնել:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS