Ընթերցողներից մեկն ուղարկել է իր պատմությունը և խնդրել հրապարակել այն.
Երեկ 15 համարի ավտոբուսով տուն էի գալիս,երբ ականատես եղա ինձ համար շատ տհաճ մի միջադեպի։Ես էլ չեմ սիրում տեղի անտեղի հանել հեռախոսս ու նկարել վարորդին,բայց այս դեպքը իրոք որ պետք էր նկարվեր՝ հանրությանը ցույց տալու “վարորդի” բառիս բուն իմաստով տականք տեսակի հետ:
Ինչևիցե,պատմեմ եղելությունը․․․
Ավտոբուսում մի փոքրիկ կար՝ 5-6 տարեկան,Լևոն էր անունը (մայրիկից լսեցի) երևում էր,որ մտավոր թերզարգացած երեխա էր։Քանի որ տեղ չկար նստելու,փոքրիկը նստեց վարորդի հետևում,այնտեղ,որտեղ կոպեկներն էր դրվում։
Կանգառներից մեկում 55-60 տարեկան մի կին իջավ և խնդրեց փոքրիկին փոխանցել գումարը։Ոնց ստացվեց կոպեկն ընկավ տղայի ձեռքից և գլորվելով հասավ վարորդին։Եվ հենց այստեղ էլ սկսվեց ամենավատը։
Կինը արդեն հասցրել էր իջնել,երբ վարորդը գոռալով սկսեց անվայել բառեր հնչեցնել կնոջ հասցեին։Մասնավորապես մեջբերեմ․
—Այ անասուն,այ հայվան կարողա քո համար բոմժ եմ,կոպեկը շպրտում ես դեմս,այ ոչխար։
Կինը տեսնելով,որ վարորդը ձեռքերով ինչ որ բան է ասում՝ նայելով իր ուղղությամբ,մտնում է ավտոբուս ու հարցնում,թե ինչ է պատահել․
Վարորդն էլ սկսում է ավելի կոպիտ ձևով պատասխանել,հաշվի չառնելով,որ իր դիմաց կանգնած կինը կարող էր նաև իր մայրը լինել։
Կինը նորմալ բացատրում է,որ կոպեկը տվել էր փոքրիկին,որ փոխանցեր։
Ու այ էստեղ տեղի ունեցավ ամենասարսափելին։Սկսվեց վիրավորանքների մի մեծ շարան էս դեպքում անպաշտպան,արդեն իսկ տուժված փոքրիկի հասցեին։
—Այ լակոտ,ռադշ քաշի,գնա հետև նստի։
Փոքրիկն էլ ապշած,թե ինչ է կատարվում, վախեցած հայացքով նայում էր վարորդին,հետո արցունքներն աչքերին վեր է կենում տեղից և կանգնում մայրիկի կողքին։
Մայրն էլ երևում էր,որ խեղճ կին էր,շատ ցածր ձայնով ինչ որ բան շշնջաց ու լռեց։
Ես էլ այդ փոքրիկի անմեղ աչուկները տեսնելով,չկարողացա ինձ զսպել ու ակամայից աչքերիցս սկսեց արցունքներ հոսել։ Շատ ազդվեցի այդ դեպքից,որ մինչև հիմա դրա մասին եմ մտածում։
Իսկ այդպիսի վարորդներն ընդհանրապես աշխատելու իրավունք չունեն։