Կառավարության մարտի 19-ի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև ՀՀ պարենային ապահովության մակարդակին:
Վարճապետը ներկայացրեց տեղեկանք, որում ներկայացվում է այս պահին Հայաստանում սննդի պաշարները:
Նիկոլ Փաշինյանի տեղեկացմամբ, միայն երեկ` մարտի 18-ին Հայաստան մուտք է գործել 38 բեռնատար մեքենա, այդ թվում ձեթ -18 տոննա, շաքար -220 տոննա, ցորեն-145 տոննա և այլ սննդամթերքներ:
Այսպիսով Հայաստանը ապահովված է ինչպես սննդամթերքի մեծ պաշարով, այնպես էլ վառելիքով` բենզինով և դիզելային վառելիքով:
Իսկ Գեղամ Գրիգորյանը հայտնեց, որ Հայաստանում այժմ կա բենզինի 3 ամսվա պաշար, իսկ դիզելի` 1,5 ամսվա: Բացի այդ Հայաստանում օրեկան արտադրվում է 11 տոննա սպիրտ, որն օգտագործվում է բժշկական սպիրտ և ախտահանիչ միջոցներ պատրաստելու համար