Երեկnյան տաքuիով տnւն էի վերադառնnւմ․ Հանկարծ վարnրդը բռնեց ձեռքu և չթnղեց, որ մեքենայից իջնեմ. Խառնվեցի իրար․․․Ես 18 տարեկան էի, համալսարանից տուն էի վերադառնում։ Նոր էի ընդունվել առաջին կուրս, երեկոյան էի դասի գնում։
Բավական չէր, որ դասերը ժամը 9-ին էին ավարտվում, նաև այդ օրը դասախոսը երկար պահեց մեզ, քանի որ թեմա էր բացատր ում։Մի խոսքով, երբ հասա մետրո, մտա-ծեցի, որ շատ ուշ կհասնեմ տուն և որոշեցի տաքսի նստել։
Տաքսու վարոր-դը ինձ շատ կասկածելի թվաց, բայց մոտակայքում այլ մեքենա չկար և ստիպված եղա նստել։ Չհասցրեց նա շարժ վել, երբ մի տղա պատուհա-նից մտցրեց գլուխը և ասաց․
-Ինձ մինչև Թատրոնի փողոց է պետք հասնել, ընկերս էլ է հետս։ Ես նույնպես այդ փողոցն էի գնում։ Վարորդը համաձայնեց նրա նց էլ տանել։
Տղաները ճանապարհին կատակում էին, շատ ուրախ էր անցնում։ Ուղևորության մասին լավ տպավորությունը փչացնում էր միա յն վարորդը։
Երբ տղաները փորձում էին նրա հետ էլ խոսել, վարորդը բարկացած նայում էր նրանց։Վերջապես տեղ հասանք։ Տղաները վճարե ցին և դուրս եկան մեքենայից։ Ես նույնպես ուզում էի իջնել, երբ վարորդը բռնեց ձեռքիցս։
Երբ դուռը փակվեց, մեքենան արագ կտրվեց տեղից։Ես այնքան էի վախեցել,որ չէի կարողանում ոչ շարժվել, ոչ գո-ռալ։ Բայց վար որդը ուղղակի մի պտույտ կատարեց և եկավ նույն տեղը։
-Ներիր, եթե վախեցրի քեզ։ Բայց այդ երիտասարդներն ինձ բոլորովին դուր չեկան։ Ես մտածեցի, ավելի լավ է 10 րոպե ավել ծախս եմ, քան թողնեմ, որ մի աղջկա նեղացնեն։
Հանգիստ գնա տուն, ես կտեսնեմ, եթե նրանք նորից հայտնվեն։ Տղաներն արդեն այնտեղ չէին։ Ես հանգիստ սրտով վազեցի մին չև մեր շենքի մուտքը և փակեցի դուռը։