Ի՞նչ դուք կանեիք, եթե ձեր երեխաները սոված լինեին, իսկ դուք չունենայիք մի մարդ, ումից կարող եք օգնություն խնդրել։
Երեք երեխաների մայրը հայտնվել էր այդ սարսափելի իրավիճակում։ Նա ուրիշ տարբերակ չուներ, բացի խանութից ուտելիք գողանալուց։
Թերեզա Ուեստը պատրաստ էր ամեն ինչի, սակայն անգամ չէր էլ մտածում, որ տեղի ոստիկանները այդպես կվարվեին։
Նոյեմբեր ամսվա սկզբին Կիտ Բրեդշոուն և Կենդիս Սպրանգինսը՝ ոստիկաններ, տեղեկություն ստացան, որ Food Lion խանութում գողություն է տեղի ունեցել։ Նրանց շտապ ուղարկեցին դեպքի վայր։
Կիտը և Կենդիսը որոշեցին միանգամից չձերբակալել հանցագործին, այլ սկսեցին հետևել Թերեզային մինչև իր տուն։ Եվ նրանք անգամ չէին էլ զղջում, որ այդպես վարվեցին։ Չէ՞ որ նրանք իմացան երեք երեխաների մոր այդ քայլին դիմելու իրական պատճառը։
Թերեզան պատմում է․
«Ես օգնություն եմ խնդրել, սակայն 3 օր է իմ սեղանին դատարկություն էր։ Եվ այդ ժամանակ, ես ուղղակի ուրիշ ելք չունեի»:
Խեղճ մայրը գողացել էր խանութից առաջին անհրաժեշտության իրեր և սնունդ։ Գումարը այդքան էլ շատ չէր կազմել, մոտ 36 դոլար: Իհարկե ոստիկանները ստիպված էին տուգանել կնոջը։ Իսկ նա, իր հերթին ետ վերադարձրեց բոլոր ուտելիքները, որը որ գողացել էր։
«Սա անգամ չի կարելի հանցագործություն անվանել։ Չէ՞ որ նա դա արել է անհրաժեշտության համար։ Նա ընդամենը ուզել է կերակրել իր երեխաներին», — գրել է այդ շրջանի ոստիկանությունը, իր Facebook-ի էջում։
Սակայն պատմությունը այսքանով չավարտվեց։ Նույն օրը երեկոյան ոստիկանական զույգը վերադարձավ Թերեզայի տուն։ Նրանք բերել էին կնոջ և երեխաների համար ուտելիք՝ վճարելով գնումների համար 140 դոլար։ Ոստիկանները ծախսել էին այդ գումարը սեփական գրպաններից։
Ընտանիքի համար նրանք գնել էին առաջին անհրաժեշտության բոլոր մթերքները՝ միս, մրգեր, բանջարեղեններ և այլն։ Ինչ-որ մեկի համար սա սովորական բան է, սակայն, դա շատ մեծ բան էր նշանակում բազմազավակ մոր համար։ Նրանք էմոցիաները բառերով փոխանցել դժվար է։
Հիլսբորո շրջանի ոստիկանությունը, որտեղ էլ որ տեղի էր ունեցել այս ամենը գրել է․
«Առաջին հերթին մենք բարի սրտով մարդիկ ենք, հետո նոր ոստիկաններ։ Մենք հաճախ են կարեկցում մարդկանց։ Կապիտան Բրեդշոուն և սպա Սպրանգինսը արժանի են գովասանքի խոսքերի»։
Եվ իսկապես, ոստիկանները նույնպես կարող են բացի մարդկանց պաշտպանելուց անել այսպիսի բարի գործեր։