Երեք երեխա եմ մեծացրել, սակայն հայտնվել եմ ծերանոցում

Տիկին Անահիտը երբեք չէր մտածում, որ մի օր կարող է հայտնվել ծերանոցում, չէ որ ինքը մեծացրել է երեք երեխաների, ովքեր երբեք ոչ մի բանի պակաս չեն ունեցել:

Ժամանակին Անահիտի կյանքը եռում էր. նա հասցնում էր աշխատել, տան գործերն անել, երեխաների կարիքները հոգալ: Սակայն ինչպես ցույց տվեց ժամանակը, նա մեծ բաց թողումներ է ունեցել երեխաների դաստիրակության հարցում, չնայած նրան, որ շատ էր սիրում նրանց:

Երեխաները մեծացան, յուրաքանչյուրը սկսեց իր կյանքով ապրել: Արմենը, ավագ որդին, ուրիշ երկրում էր ապրում, մորը ամսվա մեջ մի անգամ զանգում: Նրանք արդեն 10 տարի չէին հանդիպել:

Աղջիկներն էլ ամուսնացել էին, քաղաք տեղափոխվել, իսկ երբ մայրը հիվանդացավ և արդեն մշտական խնամքի կարիք ուներ, նրան տարան ծերանոց:

Անահիտի ծննդյան օրն էր: Ծերանոցում ապրող իր ընկերուհիներն անակնկալ էին պատրաստել…Անահիտը միաժամանակ և տխուր էր, և ուրախ, հակասող զգացմունքները լցրել էին նրան…

Երեկոյան, երբ արդեն հանգստի ժամն էր, Անահիտը պառկեց մահճակալին և սկսեց հիշել երեխաներին, մահացած ամուսնուն…Արցունքները հոսում էին նրա աչքերից…

Մայրիկ, մայրիկ, այս ու՞ր ես հասել, եկել եմ քո հետևից…

Անահիտը կիսաքնած վիճակում լսում էր որդու ձայնը և մտածում, որ երազ է տեսնում:

Մայրիկ, արթնացիր, մայրիկ ջան…

Խեղճ կինը չէր հավատում աչքերին, նրա առաջ կանգնած էր որդին, իր հարազատ որդին:

Մայրիկ, ներիր ինձ, ես չգիտեի, որ դու այստեղ ես: Ես խնդիրներ ունեի, չէի կարողանում զանգել, երեկ եմ իմացել…ներիր, մայրիկ: Վեր կաց, քեզ տուն եմ տանում:

Անահիտը որդուն գրկել էր և չէր ուզում բաց թողնել: Երբ մի քիչ հանգստացավ, սկսեց խոսել.

Որդիս, տուն չեմ ուզում, այնտեղ մենակ եմ, այստեղ ինձ շատ լավ եմ զգում:

Մայրիկ, քեզ իմ տուն եմ տանելու, կինս ու երեխաներս, քո թոռնիկները, մայրիկ, քեզ են սպասում:

Դու քո հոր պես ոսկե սիրտ ունես…որդիս…

Ծերանոցի անձնակազմն ու բոլոր ներկաներն արտասվում էին՝ տեսնելով այդ ամենը, բայց կարևորն այն էր, որ դրանք երջանկության արցունքներ էին:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS