Երեք հատ տալ ունեմ, 20 տարի իրանց երեսից կյանքիցս բան չհասկացա․․․Իմ պատմությունը կարդացեք ու դասեր քաղեք

Երեք հատ տալ ունեմ, 20 տարի իրանց երեսից կյանքիցս բան չհասկացա․․․Իմ պատմությունը կարդացեք ու դասեր քաղեք։20 տարի ա տառապում եմ էս անաստվածների ձեռքը: Մեկը մեկից անտաշ, անտակտ, բռի ու չոբան: Մի լավ օր չեմ տեսել, ինչ տեսակի հիվան դություն ասես ձեռք բերեցի, հիմա էլ նևռոզով եմ տառապում: Բա էս թարախները կին կոչվելու իրավունք ունեն:

Ինչքան այլանդակություն կա սրանցից եմ տեսել: Վախտին պետք ա առանձին ապրեինք մեր կյանքը վայելեյինք ոչ թե էս անաղ ու հաց շների հետ:Հարս գալուս առաջին օրվանից իրանք դարձան տերը ես ծառան: Առավոտ զարթնում էի 7-ին քնում էի գիշերվա կեսին: Մինչև էս խոզերի հետևից հավաքում էի տունը կարգի էի բերում էլ վրես հալ չէր մնում: Ապրում էինք 3 հարկանի սեփական տան մեջ:

Պատկերացնում էք էդ մեծ տան մեջ ապրելը ինչքան հեշտ ա 3 անգամ ավելի դժվար ա: Արանք տանը ամբողջ օրը փռքվում ծամում էին մինչև իրիկուն: Չեք պատկերացնի ինչ սարսափելի օրեր եմ ունեցել: Գիշերները գալիս ականջ էին դնում իմ ու մարդիս խոսակց ությանը: Մարդս տուն էր առել ու որոշել էր, որ պետք ա տեղափոխվեինք բայց տալերս դեռ տեղյակ չեին: Սպասում էր որ ամեն ինչ պատրաստ լիներ նոր ասեր:

Էն էլ դու մի ասա սրանք էնքան անդաստիարակ են, որ ականջ են դրել մեր խոսակցությանը: Դրանից հետո ամեն օր կռիվ էր մեր տանը, ինձ ասում էին սաղ դու ես սովորացրել, ու հարձակվում էին վրաս, ինչ ասես ասում էին: Մի օր էդ ամեն ինչի ականատեսը դարձավ ամուսինս: էդ օրը աշխատանքից շուտ էր էկել ու էդ տուրուդմփոցը տեսել էր:

Հենց նույն օրը հավաքեց մեր վեշերը ու տեղափոխվեցինք առանձին ապրելու: Մինչև հիմա ոչ մի անգամ ոչ զանգել են ոչ էլ եկել: Փառք Աստծո էլ դրանց էրեսը չեմ տեսնի: Ամուսնուս շատ շնորհակալ եմ, թե չէ եթե մի քիչ էլ էդ վիճակը շարունակվեր հաստատ երկար չէի ապրի:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS