3 տարի առաջ մեր տղան ամուսնացավ՝ ընտրելով ամենաթեթևամիտ,շատախոս, ինքնասիրահարված աղջկան։ Մենք նրա չհավանեցինք, բայց ծնողների հետ լեզու գտանք, հասարակ ու լավ մարդիկ են, մինչև հիմա աշխա-տում են։
Մի տարի առաջ ծնվեց որդուս տղան՝ և մեր, և հարսիս ծնողների առաջին թոռնիկը։ Դրանից հետո մեր հարա-բերությունները որդուս ընտանիքի հետ կտրուկ փչացան։Սկզբում չէի հասկանում, թե ինչ է կատարվում։ Բայց միայն հետո իմացա, որ հարսիս մայրը ամեն շաբաթ օր գալիս է որդուս տուն, մաքրություն անում, մի քանի օր-վա ուտելիք պատրաստում, երեխային վերցնում, տանում է իր տուն ու բերում միայն կիրակի երեկոյան։
Իսկ ես այդքան ուժ չունեմ, շաբաթական 1-2 անգամ տեսնում եմ թոռնիկիս, բայց 1 ժամից ավել չեմ կարողա-նում հետը մնալ։ Ես տարիքով մեծ եմ, հիվանդ։Իսկ որդիս սկսել է նեղանալ, քանի որ համարում է, որ եթե մենք փոքրիկի հետ շատ ժամանակ չենք անցկացնում, ուրեմն չենք սիրում նրան։ Բայց ես հո գիտեմ, որ այդ հարսս է նրան տրամադրում։
Ինչու՞ պիտի անվճար դայակ դառնամ, բերեմ երեխային, ուժասպառ լինեմ, մինչ հարսս անհոգ կպառկի բամզո-ցին ու սերիալներ կդիտի։Բացի այդ, երեխան շատ չարուկ է։ Հարսիս խորհուրդներ եմ տալիս, ինչպես անի, որ փոքրիկը նստի հանգիստ, ուտի, քնի ռեժիմով, իսկ հարսս ամեն անգամ փակում է բերանս․
—Դու երեխա ունեցիր, ինչպես ուզում ես՝ պահիր։
Երբ իմ տղան էր փոքր, ինձ ոչ ոք չէր օգնում, ինչու՞ են ժամանակակից մայրիկներն այդքան ծուլացել։