Երիտասարդ աղջիկը այցելեց քահանային և խնդրեց, որ նա գա և աղոթի մահամերձ վիճակում գտնվող հոր համար․Հորը այցելելուց
հետո քահանան երկար ժամանակ չէր կարողանում շոկային վիճակից դուրս գալ․․․Աղջիկը գնաց եկեղեցի և քահանային խնդրեց գալ
իրենց տուն և աղոթել անկողնուն գամված իր հոր առողջության համար։ Մտնելսով սենյակ՝ քահանան տղամարդու մահճակալի կող-
քին աթոռ տեսավ և կարծեց, թե տարեց մարդը գիտեր իր գալու մասին։
-Դուք ինձ սպասու՞մ էիք,- հարցրեց քահանան։
-Ոչ, իսկ դուք ո՞վ եք, — պատասխանեց հիվանդը։
-Ես քահանա եմ։ Ինձ ձեր աղջիկն է հրավիրել, որ աղոթեմ ձեր առողջության համար։ Երբ ես տեսա դատարկ աթոռը, կարծեցի, թե
գիտեիք իմ այցի մասին և այն ինձ համար եք դրել։
-Հա, աթոռը․․․-ասաց հիվшնդը և ցածրացնելով ձանը՝ շարունակեց,-ես ոչ ոքի չեմ ասել այս մասին։ Իմ ամբողջ կյանքի ընթացքում ես
հաճախ եմ գնացել եկեղեցի և այնտեղ ասում էին, որ պետք է աղոթել, լսել քահանաների աղոթքները, որ աղոթքը ջերմացնում է մար-
դու սիրտը։ Սակայն բոլոր աղոթքները մտնում էին իմ մի ականջը, իսկ մյուսից դուրս գալիս։ Հետո ես դադարեցի աղոթել։ Եվ միայն 2
տարի առաջ իմ լավ ընկերն ասաց, որ աղոթքը՝ Աստծո հետ զրույց է։ Նա ինձ խորհուրդ տվեց նստել մի աթոռին, կողքիս ուրիշ աթոռ
դնել և պատկերացնել, որ Հիսուսը նստած է դրա վրա։
Չէ որ Նա ասել է, որ մեզ հետ է հավերժ։Եվ ընկերս ասաց, որ սկսեմ պատմել այն ամենը,ինչ ինձ անհանստացնում է և ուշադիր լսեմ,
ինչպես որ հիմա ձեզ եմ լսում։ Ես փորձեցի, և ինձ շատ դուր եկավ, սկսեցի օրական 2 ժամ այդպես զրուցել։ Բայց դա այնպես եմ ա-
նում, որ աղջիկս չտեսնի, քանի որ կարող է մտածել,թե խելագարվել եմ։Քահանան ուրախացավ հիվшնդի համար,խորհուրդ տվեց չը-
դադարել Աստծո հետ զրույցներ վարելը, հետո աղոթեց նրա համար,օրհնեց և գնաց։Մի քանի օր անց կրկին եկավ այդ մարդու աղջի-
կը և հայտնեց, որ իր հայրը․․․ մшհшցել է։
-Ինչպե՞ս է դա տեղի ունեցել։
-Ցերեկ էր, ժամը 2-ն էր։ Հայրս կանչեց ինձ, համբուրեց, ասաց, որ շատ է սիրում։ Հետո ես գնացի խանութ, բայց երբ վերադարձա,
նը-րան հայտնաբերեցի шնշնչшցшծ վիճակում։ Սակայն մի բան ինձ տարօրինակ թվաց․ վերջին րոպեներին, ըստ հավանականութ-
յան, նա հավաքել էր բոլոր ուժերը, կտրվել բարձից, մոտեցել աթոռին, որ դրված էր իր մահճակալի կողքին, և դրա վրա դրել գլուխը։
Ես նրան տեսա հենց այդ դիրքում։ Ի՞նչ եք կարծում, դա ի՞նչ կարող է նշանակել։
-Թող Աստված բոլորիս նման մшհ տա, — պատասխանեց քահանան՝ սրբելով արցունքներ,- Աթոռը դատարկ չէր։