Երիտասարդ աղջիկը լքեց իր ընկերոջը, քանի որ նա հարուստ չէր, սակայն կյանքն ամեն ինչ իր տեղը դրեց

Յուրաքանչյուր մարդ իր պոտենցյալ կեսի մեջ որոնում է իր համար հարազատ որևէ բան՝ ինչ-որ մեկը կարիք ունի մեկի, ով իրեն կստիպի ժպտալ:Ինչ-որ մեկի համար կարևոր է բարի վերաբերմունքն ու հոգատարությունը: Սակայն ինչպե՞ս լինել նրանց հետ, ովքեր մարդկանց չափում են փողի քանակով:Արդյո՞ք դա կապ ունի սիրո հետ:Այս պատմությունը պտտվում է համացանցով, սակայն չի կորցնում իր արդիականությունը:Աղքատ տղան սիրահարվել էր մի հարուստ մարդու աղջկա:

Մի անգամ նա նրան առաջարկություն արեց, սակայն կոպիտ պատասխան ստացավ:«Քո մեկ ամսվա աշխա-տավարձը ես ծախսում եմ մեկ օրում: Ինչի՞ համար ես դու ինձ պետք: Ես երբեք չեմ կարողա սիրել քեզ, այնպես որ, մոռացիր ինձ ու քո շրջապատից մեկին գտիր»,- ասաց աղջիկը:Բայց տղան նրան չմոռացավ: 10 տարի անց նրանք պատահաբար հանդիպեցին առևտրի կենտրոնում: Աղջիկը միանգամից սկսեց պատմել, որ ամուսնացել է: «Գիտե՞ս՝ որքան է իմ ամուսինը ամիսը վաստակում:

16 հազար դոլար, ու նա շատ խելացի է»,- ասաց նա:Տղայի կոկորդը կարծես չորացել էր: Նման խոսքեր լսել մի կնոջից, ում սիրում էր, ու հանուն որի պատրաստ էր ամեն ինչ զոհաբերել: Այդ ժամանակ մոտեցավ նրա ամու-սինը:Չէր հասցրել կինը մի բառ ասել, երբ ամուսինը, տեսնելով տղամարդում, շփոթվեց: «Օ, սըր, դուք նույնպես այստե՞ղ եք: Թույլ տվեք ձեզ ծանոթացնել իմ կնոջ հետ»,- ասաց ամուսինը:

Տղամարդը գլուխը խոնարհեց ու սկսեց հեռանալ:Դրանից հետո ամուսինը շրջվեց կնոջ կողմն ու ասաց. «Թան-կագինս, նա իմ ղեկավարն է, նրան է պատկանում 100 միլիոն դոլարի նախագիծը, որի մասին ես քեզ ասում էի: Գիտես, նա ինչ-որ ժամանակ սիրել է մի կնոջ, ում սիրտն այդպես էլ չի կարողացել գրավել: Նա մինչ օրս չի ա-մուսնացել: Այդ կինը որքան երջանիկ կարող էր լինել, եթե նրա հետ ամուսնանար»:

Կինը նայում էր իր հեռացող անցյալի հետևից, ու նրա կոկորդին բառերը քարացել էին:Կյանքը կարճ է ու նման է հայելու: Դու տեսնում ես միայն այն, ինչ այն արտացոլում է, այդ իսկ պատճառով էլ անիմաստ է դատել մարդ-կանց մասին՝ նրանց վրա բարձրից նայելով: Ամեն ինչ կարող է անսպասելի փոխվել:

Մի´ թերագնահատեք ճակատագրի դերը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS