Մի աղջիկ հայտարարություն տեղադրեց ծանության կայքերից մեկի ֆորումում՝ հայտարարության մեջ նշելով, որ հարուստ ամուսին է որոնում:
«Ես պատրաստվում եմ անկեղծորեն արտահայտել մտքերս այս հայտարարության մեջ: Այս տարի լրացավ իմ 25-ամյակը: Ես շատ գեղեցիկ եմ ու ոճային: Ես լավ ճաշակ ունեմ: Ես ցանկանում եմ ամուսնանալ առնվազն 500.000 դոլար տարեկան աշխատավարձ ունեցող մարդու հետ: Դուք գուցե մտածեք, որ ես ժլատ եմ, սակայն Նյու Յորքում հենց այդքան աշխատավարձ է հարկավոր բարձր դասին պատկանելու համար:
Ես առանձնապես բարձր պահանջներ չունեմ: Այս ֆորումում կա՞ ինչ-որ մեկը, ով տարեկան 500.000 դոլար կամ ավելի եկամուտ ունի:Դուք բոլորդ ամուսնացա՞ծ եք: Ես ցանկանում եմ հարցնել Ձեզ, թե ինչ պիտի անեմ, որ Ձեզ պես հարուստ մարդկանց հետ ամուսնանամ: Ամենահարուստ մարդը, ում հետ հանդիպել եմ, ունեցել է 250.000 դոլարի տարեկան եկամուտ: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է բնակություն հաստատել Նյու Յորքի ամենաթան-կարժեք թաղամասերից մեկում, տարեկան 250.000 դոլարի եկամուտը բավական չէ:
Ես այցելել եմ այս ֆորում մի քանի հարց տալու համար.
1․ Որտե՞ղ են ժամանակ անցկացնում հարուստ ամուրիները: Խնդրում եմ թվարկել բարերի, ռեստորանների ու մարզասրահների անվանումները և հասցեները:
2․ Ո՞ր տարիքային խմբի տղամարդկանց վրա սևեռեմ ուշադրությունս:
3․ Ինչո՞ւ է հարուստ կանանց մեծամասնությունը միջին արտաքին տվյալների տեր: Ես հանդիպել եմ մի քանի աղջկա, ովքեր գրավիչ արտաքին չունեն և հետաքրքիր մարդիկ չեն, սակայն կարողացել են ամուսնանալ հա-րուստ տղամարդկանց հետ:
4․ Ինչպե՞ս եք որոշում, թե ով կարող է Ձեր կինը դառնալ և ով՝ միայն ընկերուհին: Ներկայումս իմ նպատակն ամուսնանալն է: Օրիորդ Գեղեցիկ»
J.P. Morgan բանկային ընկերության գործադիր տնօրենը փիլիսոփայական պատասխան տվեց այս օրիորդին: Այդ պատասխանը ներկայացված է ստորև:
«Սիրելի օրիորդ, Գեղեցի՛կ,
Ես մեծ հետաքրքրությամբ եմ կարդացել Ձեր գրառումը:Կարծում եմ, որ կան բազմաթիվ աղջիկներ, ովքեր նույն հարցերն ունեն, ինչ Դուք: Խնդրում եմ թույլ տվեք ինձ վերլուծել Ձեր իրավիճակը պրոֆեսիոնալ ներդրողի տե-սանկյունից: Իմ տարեկան եկամուտը 500.000 դոլարից ավելի է: Սա համապատասխանում է Ձեր պահանջին, ուստի հուսով եմ, որ բոլորը հավատում են, որ ես այստեղ պարզապես ժամանակ չեմ վատնում:
Բիզնեսմենի տեսանկյունից Ձեզ հետ ամուսնանալը վատ որոշում է: Ամեն ինչ շատ պարզ է, միայն թույլ տվեք ինձ բացատրել դա:Մի կողմ թողնելով մանրամասները՝ միանգամից ասեմ, որ Դուք փորձում եք փողի հետ փո-խանակել գեղեցկությունը: Մեկը գեղեցկություն է մատակարարում, իսկ մյուսը վճարում է դրա դիմաց: Թվում է՝ ամեն ինչ արդարացի է: Այնուամենայնիվ, այստեղ մի խնդիր կա: Ձեր գեղեցկությունը ժամանակի ընթացքում կխամրի, սակայն իմ գումարը չի վերջանա:
Իմ եկամուտը տարեցտարի կաճի, իսկ Դուք չեք կարող տարեցտարի ավելի գեղեցկանալ: Փորձեմ տնտեսա-գիտական տեսանկյունից բացատրել այս ամենը:Տարիների ընթացքում Ձեր ակտիվները շեշտակի կնվազեն, իսկ իմ ակտիվները կավելանան: Եթե Ձեր ակտիվները սահմանափակվում են գեղեցիկ արտաքին տվյալներով, 10 տարի անց Ձեր գինը շատ ավելի ցածր կլինի: Ամեն բան իր գինն ունի: Եթե ապրանքի շուկայական գինն ընկնում է, մենք վաճառում ենք այն, քանի որ երկար ժամանակ արժեզրկված ապրանք պահելը խելամիտ չէ:
Նույն սկզբունքը գործում է նաև ամուսնության հարցում: Գուցե դաժան է նման բան ասելը, սակայն ցանկացած արժեզրկված ապրանք վաճառքի է հանվում կամ վարձակալության տրվում:Տարեկան 500.000 դոլարի եկամուտ ունեցող մարդիկ հիմար չեն: Մենք պատրաստ ենք միայն հանդիպել ու սիրաբանել Ձեզ հետ, սակայն ոչ ամուս-նանալ:
Ես Ձեզ խորհուրդ կտամ մի կողմ թողնել հարուստ ամուսին գտնելու փորձերը:Իմիջիայլոց,Դուք կարող էիք փոր-ձել ինքներդ հարստանալ և տարեկան 500.000 դոլարի եկամուտ ունենալ: Սա ավելի իրագործելի գաղափար է, քան հարուստ հիմար գտնելու ծրագիրը: Հուսով եմ, որ այս պատասխանը օգտակար կլինի: