Դուք երբևէ փողոցում որևէ բան գտե՞լ եք: Հազվադեպ է լինում, երբ մարդիկ տեսնում են կորած իրեր և չեն համարձակվում վերցնել՝ հավատալով վատ նախանշանի:
Եվ լինում են այնպիսի դեպքեր, երբ այն միանգամայն այլ ավարտ է ունենում:
Մի քանի տարի առաջ, ձմեռային մի օր երիտասարդը քայլում էր փողոցով և գտավ մի դրամապանակ: Դրամապանակում կար երեք դոլար և մի շատ հին նամակ:
Հետաքրքրասիրությունը հաղթեց, այդ պատճառով տղան որոշեց կարդալ այն: Ծրարի վրա կար հետադարձ հասցե, իսկ ներսում գրված էր նամակի տարեթիվը… 1944:
Միայն պատկերացրեք՝ որքան անհանգստացնող էր այդ պահը: Նամակի բովանդակությունը առավել հուզիչ էր:
«Սիրելի Մայքլ: Մայրս արգելել է հանդիպել քեզ հետ: Ների՛ր ինձ և իմացիր, որ ես քեզ սիրում եմ և կսիրեմ: Քո Աննա»,— միայն այս էր գրված հին նամակի թղթի վրա:
Երիտասարդը որոշեց գտնել հասցեատիրոջը, քանի որ սա արդեն պատվի հարց էր: Նա զանգ տվեց տեղեկատու և փորձեց պարզել տվյալ հասցեի հեռախոսահամարը:
Տեղեկատուի աշխատակցուհին հրաժարվեց տրամադրել նման տեղեկատվություն, բայց հետո այլ տարբերակ առաջարկեց:
Նա առաջարկեց, որ ինքը զանգահարի տվյալ համարով և իմանալով, որ համաձայն կլինեն զրուցել երիտասարդի հետ, կփոխանցի համարը վերջինիս:
Պարզվեց, որ Աննայի մայրն ապրում էր ծերանոցում: Բնակարանը այլևս նրա ընտանիքին չէր պատկանում: Նոր բնակիչների մոտ կար և հեռախոսահամարը և հասցեն, այդ պատճառով պատմությունը ունեցավ շարունակություն:
Երիտասարդը զանգ տվեց նոր հեռախոսահամարով և պարզեց, որ Աննայի մայրն արդեն մահացած է, իսկ Աննան ևս գտնվում է ծերանոցում :
Նա գնաց ծերանոց և տնօրենի ուղեկցությամբ հանդպեց Աննային: Դա շատ հուզիչ էր:
Աննան ջերմ ժպիտով և բարի աչքերով տարեց կին էր Այդ անհանգստությունն ու լարվածությունը ապրեցին բոլորը:
«Ես նրան շատ էի սիրում: Նրա անունը Մայքլ Գոլդսթեյն էր: Ես ընդամենը 16 տարեկան էի, այդ պատճառով մայրս կատեգորիկ
դեմ էր մեր հարաբերություններին: Մայքլը շատ գգեղեցկադեմ երիտասարդ էր, նման Շոն Քոներիին: Եթե դուք նրան գտնեք, փոխանցեք, որ նրան ես այնքան եմ սիրել, որ այդպես էլ չեմ ամուսնացել»:
Հրաժեշտ տալով Աննային, նրանք իջան ներքև: Պահակը անմիջապես հետաքրքվեց արդյոք այդ այց նրան օգուտ տվեց: երիտասարդը ասաց, որ հիմա գոնե գիտի այն մարդու ազգանունը , ում փնտրում է: Այլևս ո՛չ ուժ ուներ, ո՛չ ժամանակ:
Հանկարծ երիտասարդը հանեց գրպանից դրամապանակը. պահակը, տեսնելով այն ցնցվեց:
«Ես գիտեմ՝ այն ումն է: Դա պարոն Գոլդսթեյնինն է: Նա ապրում է հարևան մասնաշենքում և երբ դուրս է գալիս զբոսանքի, անպայման կորցնում է դրամապանակը: Արդեն երեք անգամ կորցրել է»:
Նման նորության երիտասարդը չէր սպասում: Նա շտապեց տնօրենի մոտ, իսկ հետո միասին գնացին նշված մասնաշենք:
Հաճելի տղամարդը նստած էր բազմոցին և կարդում էր: Նա շնորհակալություն հայտնեց երիտասարդից դրամապանակի համար, բայց անգամ մտքով չէր անցնում, թե ինչ էր լսելու: Երիտասարդը խոստովանեց, որ կարդացել է նամակը, քանի որ միայ այդկերպ կարող էր գտնել, հասցեատիրոջը:
Սկզբից այդ նորությունը ընդհանրապես դուր չեկավ տղամարդուն, բայց երբ երիտասարդը ասաց, որ ճանաչում է Աննայի, ամեն ինչ փոխվեց:
Ծերունին սեղմեց երիտասարդի ձեռքը և սկսեց հետաքրքրվել Աննայից: նա գիտակցելով, որ ամբողջ կյանքում սիելու է Աննային այդպես էլ չէր ամուսնացել: Երիտասարդը ծերունուն ուղեկցեց մյուս մասնաշենք, որտեղ Աննան էր: Հաջորդեց լռության վայրկյանները, քանի որ հանդիպել էին նրանց հայացքները:
Ճանաչելով միմյանց ծերունիները՝ չկարողացան զսպել արցունքները: Միմյանց գրկած՝ սկսեցին հեկեկալ, ապա նայեցին միմյանց աչքերի մեջ ու նորից գրկախառնված լաց եղան: Նրանց թողեցին առանձին:
Երեք շաբաթ անց երիտասարդը ստացավ հարսանեկան հրավիրատոմս: Ամուսնանում էին 76-ամյա Աննան և 78 ամյա Մայքլը: Նրանց առանձին սենյակ էին հատկացրել:
Գիտեք, այս ծերունիները իսկական օրինակ են երիտասարդների համար: Հիասքանչ է, երբ ճակատագիրը սիրող զույգերին ի վերջո միացնում է:
Աղբյուր՝ ԻՆՖՈ ՀԱՅ