ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը հայտարարել է, որ այն անհատ բաժանորդները, որոնք ունեցել են սահմանված ժամկետից երկար անջատումներ, իրենց հաշվին կստանան ֆինանսական փոխհատուցում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:
Գրառումն ամբողջութամբ
«Կարեն Հարությունյանն ասել է նաեւ, որ այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք կրել են տարբեր աստիճանի ֆինանսական կորուստներ, կարող են դիմում գրել էլ. ցանցերի սպասարկման կենտրոններում՝ ֆինանսական փոխհատուցում ստանալու համար: Տնօրենը վստահեցրեց, որ այս օրերին մի քանի բրիգադ է ավելացվել, որպեսզի առավել արագ կատարվեն վթարների վերականգնողական աշխատանքները: Նրա փոխանցմամբ վերջին օրերի հոսանքի անջատումները առավելապես պայմանավորված են ամառվա շոգին էլ. էներգիայի մեծ ծավալի սպառմամբ:
Իմ դիտողությունները փոխանցեցի նաև 1-80 թեժ գծի վատ աշխատանքի հետ կապված, որին ի պատասխան՝ տնօրենը վստահեցրեց, որ ավելացվել են մի քանի խմբեր, որպեսզի հասցնեն պատշաճ պատասխանել քաղաքացիների զանգերին»: