Այս սարսափելի պատմությունը տեղի է ունեցել 8 տարի առաջ: Աշխատում էի ծննդատանը, հենց այդ օրը իմ հերթափոխն էր:Մի 17 ամյա աղջիկ բերեցին, ով արդեն ծննդաբերում էր: Նրա հետ էին ծնողներն ու ամուսինը: Միանգամից երևաց, որ այնքան էլ բարեհաջող ընտանիք չէ:
Ծննդկանն անդադար գոռում էր, որ իրեն պետք չեն երեխաներ, որ իր կյանքն այդքանով կավարտվի:Ծնողները քաշքշում էին նրան, ասում, որ իրեն հանգիստ պահի: Այդ ընտանիքն ինձ միանգամից դուր չեկավ, բայց դե ով եմ ես, որ դատեմ նրանց:Նույն գիշերը բերեցին 45 ամյա մի կնոջ:
Դա նրա երկրորդ ամուսնությունն էր, բայց առաջին երեխան: Նա երկար տարիներ երազել էր առողջ երեխա ունենալու մասին…սակայն չստացվեց:Գլխավոր բժիշկը հասկացավ, որ կնոջ երեխան մահացած է ծնվելու և առաջարկեց փոխել երեխաներին:Մահացած փոքրիկին տվեցինք երիտասարդ աղջկան, իսկ տարիքով կնոջն ասացինք, որ իր երեխայի հետ ամեն ինչ լավ է:
17 ամյա աղջիկը մի քիչ արտասվեց, իկս մյուս օրն արդեն ծիծաղում էր: Նրա ընտանիքի համար էլ դա առանձ-նապես ցավալի լուր չէր:Այդպես, ծննդատնից դուրս եկան 2 երջանիկ կին:Սակայն անցել են տարիներ, և խիղճս սկսել է տանջել…ինչպե՞ս ես կարող էի որոշել Աստծո փոխարեն…քունս կորցրել եմ,չեմ կարողանում ինձ ներել