Երկու ընկերներ ընկերություն էին անում, մեկը հարուստ, մյուսը` աղքատ․ Նրանք շատ լավ ընկերներ էին․ Մի անգամ հարուստ ընկերն իր կնոջ հետ գնում է ռեստորան․․․

Երկու ընկերներ ընկերություն էին անում, մեկը հարուստ, մյուսը` աղքատ․ Նրանք շատ լավ ընկերներ էին․ Մի անգամ հարուստ ընկերն իր կնոջ հետ գնում է ռեստորան․․․

Երկու ընկերներ ընկերություն էին անում, մեկը հարուստ, մյուսը` աղքատ: Նրանք շատ լավ ընկերներ էին: Մի անգամ հարուստ ընկերն իր կնոջ հետ գնում է ռեստորան: Այնտեղ նրան սկսում է անհանգստացնել մի տղամարդ և նա դանակով հարվածում է այդ տղամար դուն։Նա չի իմանում, թե ինչպես վարվի և զանգահարում է իր աղքատ ընկերոջը, ով անմիջապես գնում է այնտեղ: Որոշ ժամանակ անց ռեստորանը լցվում է ոստիկաններով և աղքատ ընկերը ամբողջ մեղքը վերցնում է իր վրա:

Նրան ենթարկում են 20 տարվա ազատազրկման: Մի օր էլ նա հոգնում է բանտի կյանքից և դիմում է փախուստի:Գալիս է հարուստ ըն կերոջ տուն, թակում է դուռը, իսկ հարուստ ընկերը դուրս է անում նրան: Աղքատ ընկերը զարմանում է հավատարիմ ընկերոջ արարք ից: Նա միայն մի բան է ասում. Աստված դատավոր է և ամեն ինչ տեսնում է։ Խեղճը չի իմանում` ինչ անի և նստում է նստարանին:

Նրան մի մարդ է մոտենում և մի պարկ տալիս ու գնում։ Նա ոչինչ չի հասկանում, բայց բացում է այդ պարկը:Այնտեղ գտնում է շատ գու մար: Այդ գումարով նա իր համար տուն է գնում, մեքենա և փոխում իր անունը: Մի օր նա իր մեքենայով գնում է և մի գեղեցիկ աղջկա է տեսնում։ Նրանք ծանոթանում են և սկսում են շփվել։Այդ աղջիկը գալիս է նրա հետ ապրելու: Մի քանի օր անց նրանց տան դուռը մի կին է թակում:

Նա խնդրում է, որ այդ տանը տնային տնտեսուհի աշխատի’ անվճար, բայց այդ մարդն ասում է, որ ունի գումար և կարող է վճարել նր ան:Կինը սկսում է աշխատել նրա տանը: Որոշ ժամանակ անց նա որոշում է ամուսնանալ իր հետ բնակվող աղջկա հետ և իր հարսան իքին հրավիրում է հարուստ ընկերոջը:Հարսանիքին, երբ բոլորն ուրախանում էին, հարուստ ընկերը վերցնում է բարձրախոսն ու աս ում.

Ընկե’րս, հիշու՞մ ես, թե ինչպես էինք մենք ընկերություն անում, հիշու՞մ ես, թե ինչպես ես մարդ սպանեցի, իսկ դու ամբողջ մեղքը վերց րեցիր քեզ վրա… Իսկ ես ամեն ինչ հիշում եմ… Իսկ հիշու՞մ ես, երբ դու եկար իմ տուն, ես քեզ դուրս արեցի… Գիտե՞ս ինչու, որովհետև այդ պահին իմ տուն էին եկել ոստիկանները: Ընկերս, իսկ հիշո՞ւմ ես այն ծերուկին, ով քեզ տվեց գումարով լի պարկը…

Նա իմ հայրն էր… Իսկ հիշու՞մ ես այն կնոջն, ով եկել էր քո տուն,որպեսզի անվճար աշխատի… Նա իմ մայրն էր… Իսկ այն աղջիկը, ով այսօրվանից կլինի քո կինը, նա իմ քույրն է… Ընկերս, ես քեզ տվել եմ իմ կյանքը… Նրանք իմ կյանքն են

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS