Երկու տարբերակ կա. Նիկոլ Փաշինյանը Վահրամ Բաղդասարյանի հետ հանդիպումից մանրամասներ է ներկայացրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր, ինչպես հայտնել ենք, հանդիպում ունեցավ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում, վարչապետ Փաշինյանը նշել է, որ մեկ հանդիպման ընթացքում թեև հստակ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել, սակայն, կարծում է, որ արտահերթ ընտրությունները պետք է կայանան երկու-երեք ամսվա ընթացքում: Վարչապետը նաև նշեց, որ գործող Սահամանադրության համաձայն՝ ԱԺ 1/3-ը պետք է լինի ընդդիմադիր: «Ըստ էության, ինչ արդյուքն էլ գրանցվի, քաղաքական ուժերից որևէ մեկը եթե 80 տոկոս ձայն ստանա, ընդդիմության ներկայացվածությունը պակաս չի լինելու, քան՝ այսօր: Փոխարենը կլինի այն, որ կառավարությունը կլինի մեծամասնություն, որը թույլ կտա լիարժեք գործել և զբաղվել երկրի օրակարգային հարցերով: Մենք կունենանք լեգիտիմ իշխանություն, խորհրդարանական մեծամասնություն և լեգիտիմ փոքրամասնություն»,- ասաց նա: Վարչապետը նաև նշեց,

որ երկու տարբերակ կա. «Մեկն այն է, որ Սահմանադրական փոփոխություններ ենք ընդունում, մյուսն այն է, որ համաձայնություն ենք ստորագրում, որ էսինչ օրը վարչապետը հրաժարական է տալիս, քաղաքական ուժերը երկու անգամ վարչապետի թեկնածու չեն առաջադրում, և տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Երկու տարբերակներն էլ իրենց առավելությունները և ռիսկերը ունեն։

Հիմա հնարավոր չէ իրենց հետ կայացրած որևէ պայմանավորվածություն խախտել, քանի որ վստահությունը ժողովուրդն է»:

Վարչապետը նշեց, որ բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպելու է, որից հետո նորից կհանդիպի ՀՀԿ-ի ներկայացուցիչների հետ։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS