Երկու տարի առաջ ամուսնացա ինձանից բավականին մեծ բաժանված տղամարդու հետ․ Հիմա մեր տում է եկել նրա դուստրը և․․․Հայտնվել եմ անելանելի իրավիճակում, չգիտեմ ինչ անեմ

2 տարի առաջ ամուսնացա ինձանից 30 տարով մեծ տղամարդու հետ: Այն պահին նրա տարիքը ինձ չէր վախեց-նում, ընդհակառակը, համոզված էի, որ նա լուրջ մտադրություններ ունի: Մենք իսկապես շատ ուրախ ու երջա-նիկ էինք ապրում, մինչև որ մի նորություն իմացա:Ամուսինս ինձ տեղյակ պահեց, որ շուտով մեր տուն է տեղա-փոխվելու իր աղջիկը՝ Անին, քանի որ այստեղ է սովորելու:

Ամուսինս ուրիշ քաղաքից է, բաժանվելուց հետո կինն ու աղջիկը մնացել են այնտեղ, իսկ ընտրյալս Երևան է եկել: Հիմա աղջիկը պիտի մի քանի ամիս պարապի, որ համալսարան ընդունվի:Բնականաբար, դա ինձ դուր չի գալիս: Ինչպե՞ս ես իմ տանը հանդուրժեմ օտար աղջկա, ով ինձանից ընդամենը մի քանի տարով է փոքր: Կամ ինչու՞ պիտի հանդուրժեմ:

Ամուսնուս ասացի, որ կարող է սենյակ վարձել, դա բավականին մատչելի է: Առավել ևս, որ հիմա շատերն են միայնակ ուսանողուհիներին ուրախությամբ վարձով տալիս իրենց տան մի սենյակը: Բայց ոչ, մենք համաձայն չենք, նա պիտի ապրի հենց մեզ հետ, մեր տան մեջ…

Հիմա մենք միասին աշխատում ենք, տան բոլոր գործերը ես եմ անում, մի՞թե որոշելու իրավունք չունեմ: Վերջին վեճի ժամանակ ես ձայնս բարձրացրեցի, ասացի, որ իր աղջիկը չի ապրելու մեզ հետ ու գնացի տնից: Գիտե՞ք, խնդիրը այնքան Անին չէ, որքան ամուսնուս վերաբերմունքը:

Կարելի էր չէ սկզբում խորհդակցել ինձ հետ, ի վերջո նրա օրինական կինն եմ, և միայն հետո համաձայնություն տալ:Այս վեճն ինձ այնքան է բարկացնել, որ քիչ է մնում բաժանվեմ: Ինչի՞ համար ապրեմ մի մարդու հետ, ում իմ կարծիքը չի հետաքրքրում: Եվ եթե նա ստիպված լինի ընտրել իմ ու դստեր միջև, հաստատ հաղթողի դերում չեմ լինի:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS