Երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կավելանա․ նախարար

2018 թ. հոկտեմբերի մեկից երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կարող է հասնել 150 հազար դրամի: Այս մասին այսօր իր պաշտոնավարման 100-րդ օրվա առթիվ մամուլի ասուլիսի ժամանակ  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։ Նրա խոսքով՝ նախագիծը կառավարության հաստատմանն է ներկայացվել ավելի վաղ, սակայն դրա ձգձգման պատճառը ընթացակարգերն են.

«Սա կլինի մեսիջ՝ ուղղված քաղաքացուն, որ երկրորդ երեխան ռազմավարական նշանակություն ունի: Այո, երրորդ երեխան լուծում է ժողովրդագրական աճի խնդիր, իսկ երկրորդը՝ չնվազելու խնդիր, հետևաբար, եթե քաղաքացին չունի երկրորդ երեխան, երրորդի մասին խոսելը տեղին չէ:

Պետությունը փաստորեն հավասարեցրել է առաջին և երկրորդ երեխայի կարևորությունը, այնինչ երկրորդ երեխայի ծնունդը ունի ռազմավարական նշանակություն: Մենք հետընթաց ենք ունենալու, եթե մեր ընտանիքներում երկրորդ երեխան չծնվի: Մենք մեր նախաձեռնության միջոցով այդ հաղորդագրությունն ենք հղել բնակչությանը»,- ասաց նախարարը։

shabat.am/

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS