Ճարտարապետ Անահիտ Թարխանյանն առաջադրվելու է Երևանի քաղաքապետի թեկնածու: Այս մասին Թարխանյանն ինքն է տեղեկացրել իր ֆեյսբուքյան էջում:
Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում «Երևանի հանրություն» նախաձեռնության ձևավորած հասարակական կազմակերպությունների գործընկերներին և «ԳԱԼԱ» կուսակցությանը՝ ինձ Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու համար։ Ես ջանք չեմ խնայի արդարացնելու Ձեր և բոլոր երևանցիների սպասումները և վստահությունը։