Այսօր՝ հուլիսի 14-ին, երևանցիների մի ընտանիք մեկնում էր Սևան, իրենց հանգիստը վայելելու: Աբովյանի վարչական տարածքում նրանց ավտոմեքենան խոտանվում է:
Այդ պահին նշված վայրով անցնող ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի և ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանի գլխավորությամբ, փորձում են ավտոմեքենան «խոդի գցել», սակայն չի ստացվում:
Անգամ նույն վաշտի ՃՈ տեսուչները մասնագետ են բերում, որը զննելով ավտոմեքենան, հորդորում է, որպեսզի այն քարշակով տեղափոխեն ավտոմեխանիկի մոտ:
Այդ ընթացքումմ նշված հատվածով անցնող վարորդները անտարբեր էին մնում այդ իրավիճակին: Միայն ճանապարհային ոստիկանները և Mercedes մակնիշի 81 NO 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդն ու իր ընկերն էին, որ օգնության ձեռք մեկնեցին այդ ընտանիքին, որոնց թվում երեխաներ կային:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Աղբյուր՝ Shamshyan.com