Երևի սերժանտ էր, հարցրի ինճ վիճակա ընդեղ, ասեց զվոդս էլ չկա․․․

Ակտիվիստ Արամ Մանուկյանն, ով մասնակցել է 44-օրյա պատերազմին ու վիրավորվել, ֆեյսբուքյան իր էջում շարք է սկսել, որում պատմում է այն ամենի մասին, ինչին ականատես է եղել:

«Պատերազմը հենց սկսվեց, ազգը ոտքի էր կանգնած։ Երբ երկրի գլխավոր հրամանատարը հայտարարեց, որ պետք է բոլորը մեկնեն զինկոմիսարիատներ, արդեն պարզ էր, որ շատ լուրջ էր իրավիճակը: Մի րոպե չեմ վա-րանել, վազել եմ մեր վարչական շրջանի զինկոմիսարիատ։ Ասացին՝ գնացեք տուն, առաջին անհրաժեշտության իրեր վերցրեք ու էկեք` մի ժամից ավտոբուսները կգան։ Տուն եմ մտել, ինչ պատահի հավաքել եմ ու դուրս թռել` տնեցիքին առանց հաջող անելու. ասեցի մեզ տանում են կրակային պարապելու, մի շաբաթ կտևի։

Երկար չպատմեմ` շատ սպասեցինք, ինձ չէին ուզում տանեին, ասին գնա տուն, կզանգենք։ Չգնացի, սպասեցի ու «հաղթեցի»` վեց ժամ հետո անունս կարդացին` Ջաբրայիլ։ Ուրախացա։ Նստեցինք։Շարժվեցինք: Երեկոյան ժամը 10-ն էր. պատերազմի առաջին օրն էր, ճանապարհին շատ էին մեր նման մեկնողները։ Կանգնեցինք մի խանութի մոտ, մի երկու բան առանք։Երևանից դուրս եկող գլխավոր մայրուղին ծանրաբեռնված էր` ավտոբուս-ներ էին, որ գնում էին իրար հետևից` Արցախը վտանգի տակ էր, զավակները հասնում էին օգնության:

Ավտոբուսում մոտ քսան հոգի էինք, ամեն մեկը ասում էր, թե ինչ զենքի վրա է ծառայել ու ինչ ռազմական մաս-նագիտություն ուներ, էնքան որ հասնեին ամեն մեկը իր զենքին` թշնամի սատկացնելու մթնոլորտ էր։ Մի քիչ գլուխ գովաններ էլ կային, բայց դա էլ էր հասկանալի, ոչ մեկս չգիտեինք՝ ինչ էր մեզ սպասվում։Գնում էինք, ա-մեն մեկս մեր մտքերով, ամեն մեկս մեր պատկերացումներով: Կարևորը շուտ տեղ հասնեինք` պատերազմ էր սկսել, ամեն մեկս իր անելիքն ուներ:

Ուշ ժամ էր, հասանք Գորիս, մեր ավագը, որին արդեն Կամանդիր էինք ասում, սկսեց ինստրուկտաժ անել ԱԹՍ-ների հետ կապված.շատ բաներ նորություն էին մեր համար,հեռախոսներն անջատեցինք…Լուսադեմին հասանք Ստեփանակերտ. դիմավորեցին ու ասացին, որ քաղաք չենք մտնելու, ռազմականի տղերքի ուղեկցությամբ շա-րունակեցինք ճանապարհը դեպի Ջաբրայիլ։

Հասանք Հադրութ. արդեն լսվում էր հրետանու ձայնը։ Հադրութի ռազմականն ուղեկցեց մինչև մի հատված ու կանգնեց, ասաց՝ էլ չենք գա ձեզ հետ` վտանգավորա, կրակում են: Ճանապարհը բացատրեցին ու հետ դարձան

Ավտոբուսի վարորդը հոգնել էր, քնում էր ղեկին, մինչև Ջաբրայիլ տղերքն սկսեցին հերթով քշել: Հենց ռազմա-կանը մեզ թողեց-գնաց, հասկացանք, որ շատ ավելի լուրջ ա, քան պատկերացնում էինք, բայց և հասկացանք, որ իրենց կաշին իրենց համար ավելի թանկ էր, քանց մենք իրենց համար: Հասանք Ջաբրայիլ։ Ամեն վայրկյան ու րոպե լսվում էին հրետանու կրակոցները։

Պատերազմի երկրորդ օրը հասանք զորամաս։ Իջանք ավտոբուսից։Լռություն էր։ Արագի մեջ ուղեկցեցին ու զինվորական հագուստ բաժանեցին։ Սպասում էինք, որ մեզ ըստ ռազմական մասնագիտության բաժանում կանեն ու կուղարկեն համապատասխան վայրեր։ Բայց …

Մեզ ասեցին՝ էս պահին տենց բան չկա, սաղս պեխոտ ենք: Դե ինչ արած, պատերազմ ա, ջայնամ, թե մեզնից ոմանք հրետանավոր էին եղել ու տեղյակ չէին հետևակի հմտություններին: Մի քիչ իմ ծառայության մասին. ծա-ռայել եմ ՊԲ ում` ուսումնական հրետանային դիվիզիոնում, իմ հրետանուն` Դ 30-ին տիրապետել եմ գերազանց, անգիր գիտեի մինչև վերջին բոլտի անունը, տեխնիկական խարակտերիստիկան, գերազանց տիրապետում էի և հրետանու հրամանատարի պարտականություններին և թե կարող էի ուժեղ նշանառու լինեի։ Մենք՝ որպես ուսումնական դիվիզիոնի ծառայողներ, չենք եղել երբեք առաջնագծում կամ մարտական դիրքում, չենք ունեցել անձնական ամրակցված զենք …

Այսինքն, մենք սովորել ենք բացառապես մեր հրետանու հետ կապված ամեն մի մանրուք։ Ինձ պետք էր ուղղա-կի ինձ հասցնեին իմ զեմքի մոտ, մի քանի ժամից ես ամեն ինչ կվերհիշեի ու հաստատ ավելի շատ վնաս կտայի թշնամուն, ինչը բնականաբար չարեցի որպես հետևակ …

Շարունակեմ պատմությունս։

Արագի մեջ զինվորական հագուստները ստացանք, հագանք, մարդ կար՝ գլխարկն ինչ էր, չհասավ, չկար: Ստա-ցանք ավտոմատը, բռոնի ժիլետները (քանի որ ես առաջին անգամ էի հագնում, չգիտեի, որ պետք է մեջքին բա-րակ լիստ լիներ, որը իմ մոտ ինչպես հետո պարզվեց` չկար) կասկա չտվին` չկար։ Ու ինչն էր ցավալին ու զար-մանալի . առաջին 20 հոգին էինք, որ հասել էինք՝ որպես համալրում, չէին կարող ասել, որ վերջացել ա, ասին՝ չկա։

Ավտոմատները տավութի մեջ կորած էին, պիտի մաքրեինք, որ կարողանայինք բերել մարտական վիճակի. մեզ շտապեցնում էին, համ սննունդ պետք է հասցնեինք տղերքին, համ էլ շուտ հասնեինք օգնության։Մի կերպ մաք-րեցինք զենքն արտաքին տավութից, որ գոնե բռնել լիներ, մի կերպ ճարված պռոստինով։ Արդեն պետք է լիցքա-վորեինք մագազինները, մեկ էլ մի աֆիցեռ, թե բա՝ տղերք, էտ էլ թող մնա ճամփին կանեք, ժամանակ չկա։ Էս անասունին բացատրեցինք, որ եթե ճանապարհին մարտի բռնվելու թեմա լիներ, հաստատ թշնամին չէր սպա-սելու, որ մենք զենք լիցքավորենք։ Մի քիչ դժվար հասկացավ, բայց հասկացրինք ոնց պետք ա։

Էտ պահին մի ծառայող տեսանք, մոլորված քայլում էր, երևի թե սերժանտ էր, հարցրի՝ ախպերս ինչ վիճակա ընդեղ, մի քիչ երկար նայեց ինձ. չէր հասկանում ինչ էի հարցնում ( նց հասկացա հետո՝ կամ հոգեբանական խնդիր ուներ, կամ ավելի լուրջ պահ կար), վերջը աչքերը լցրեց, ասաց՝ ախպերս զվոդս էլ չկա, առաջին գծում էին:

Վերջը, արդեն ինչքան հնարավոր էր, պատրաստ էինք, սննունդն ու ջուրը բարձել էինք, պիտի շարժվեինք։ Ու-րալի վարորդն ասաց` ախպերներ պինդ կբռնվեք, շատ արագ եմ քշելու, որ տեղ հասնենք, ճամփին չխփեն: Այ-սինք՝ գազ տուր` աբիդնի կլնի տեղ չհասած՝ վարի գնանք։Շարժվեցինք, լարված էինք,բան չէինք տեսնում, որով-հետև բրեզենտի տակ էինք։ Մեզ կարտոշկա էինք զգում: Բայց դե, գիտեինք՝ ինչի էր տենց …

Մի որոշ ժամանակ հետո լսեցինք, որ պայթյունները մոտիկանում են, մտքովս անցավ, որ մեզ նկատել են ու մեր վրա էին աշխատում … Չէի սխալվել, հերթական պայթյունը մոտիկ լսվեց … Ծուխը լցվեց ներս մի քանիսը ա-կանջները բռնեցին` թեթև կանտուզիա ստացան. զգացի՝ մեջքս մի բան վառեց, թեթև ցավ կար: Քիչ անց կանգ-նեցինք, Կամանդիրն ասաց` արագ իջեք ու բացազատվեք` ոնց որ հաջորդն արդեն ուղիղ մեր վրայա գալու, մեզ գտել են:

Շարունակելի»:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS