Ընկերուհիս մի օր զանգահարեց ինձ և արցունքներով սկսեց պատել, որ իր երեխաներին ամռանն ուղարկել է իր նախկին ամուսնու և նրա նոր կնոջ մոտ հանգստանալու, բայց մեկ շաբաթ անց երեխաները դադարել են զանգահարել իրենց մորը և չեն ցանկանում խոսել նրա հետ: Նրա դուստրերն արդեն մեծ են, 7 և 10 տարեկան: Ընկերուհիս սթրեսի մեջ, շատ վիրավորված է երեխաներից և ասում է, որ նրանք դավաճանել են իրեն, որ իրենց հարազատ մորը փոխել են հարուստ հոր և զվարճալի ճանապարհորդությունների հետ:

Ընկերներ, անկեծ ասած, ինձ թվում է, որ երեխաներն այստեղ այնքան էլ մեղավոր չեն, ինչպես վստահեցնում է ինձ ընկերուհիս: Իմ կարծիքով մեղավորը հենց ինքն է: Ի՜նչ մայր է նա, եթե երեխաներն իրենց ավելի լավ են զգում խորթ և բոլորովին անծանոթ կնոջ մոտ: Այո, հայրն էլ է այնտեղ, բայց տանտիրուհին նոր կինն է, և հենց նա է, որ հիմք է դնում երեխաների, հաղորդակցությունների և հարաբերությունների համար:
Իմ ընկերուհու ընտանիքում իրավիճակը հետևյալն է. Ամուսինը նրան թողեց և հեռացավ մեկ այլ՝ ավելի երիտա-սարդ և ավելի գրավիչ կնոջ մոտ և միասին էլ նրանք տեղափոխվեցին հարևան քաղաք: Նրանք այնտեղ գնեցին մեծ բնակարան, կատարեցին վերանորոգումներ և սկսեցին ապրել այնտեղ երջանիկ կյանքով, իսկ ընկերուհիս երկու երեխաների հետ միայնակ է մնացել այստեղ՝ մեր քաղաքում: Այժմ նա աշխատում է, ստանում է նաև ալի-մենտ՝ երեխաների համար, բայց գումարն էլի չի բավականացնում:
Նա նման է <<քշված ձիու>>,անընդհատ հոգնած և նյարդայնացած է:Երեխաները նրանից պահանջում են ուշա-դրություն և դաստիարակություն, բայց նա ժամանակ չունի դա անելու համար, նա միայն ժամանակ է գտնում գումար վաստակելու և նրանց կերակրելու համար:Այսպիսով, ընկերներուհիս որոշեց փչացնել նախկին ամուս-նունու նոր ընտանիքի հանգիստ կյանքը և երեխաներին ուղարկեց նրանց մոտ՝ ամբողջ ամառն այնտեղ անց-կացնելու համար: Ընկերուհիս հույս ուներ մի փոքր հանգստանալու, և մի քանի շաբաթ անց պետք է հետ վերցներ երեխաներին:

Բայց դրա մասին միայն նա գիտեր: Այսպիսով, ընկերուհիս ուզում էր «պատժել» իր ամուսնուն և օգնել երեխա-ներին սահմանել առաջնահերթություն, որպեսզի նրանք հասկանային, որ իրենց հայրը դավաճան է, և որ չկա մեկն, ով ավելի սիրելի է, քան իրենց մայրիկը: Բայց ամեն ինչ ստացվեց ճիշտ հակառակը: Երեխաներն արագո-րեն լեզու գտան իրենց հայրիկի նոր և երիտասարդ կնոջ հետ, և լավ զվարճացան նրանց հետ միասին: Նա երե-խաներին երես է տալիս, տանում է գեղեցիկ վայրեր պիկնիկների, նրանց կերակրում է սրճարաններում և այլն:
Փաստորեն, պարզվում է, որ երեխաների կյանքը մոր հետ միայն պարտականությունների, դասերի, տնային աշխատանքների և այլ բաների հավերժական ռրթմ է: Բացի այդ, մայրը միշտ բարկացած է և դժգոհ: Իսկ ուրախ հայրիկի և նրա լավ կնոջ հետ կյանքը տոն է: Ժամանց, զբոսանք, նվերներ: Բնականաբար, երեխաները բացվեցին հայրիկի մոտ և ամբողջովին մոռացան իրենց մոր մասին: Ի վերջո, սա երեխաների հոգեբանություն է, այստեղ ամեն ինչ շատ պարզ է:

Իհարկե ես կարծում եմ, որ նրանց սիրելի հայրիկը որոշ ժամանակ նրանց պահելուց հետո հետ կուղարկի իրենց մոր մոտ և այսպես էլ, երեխաները կարծիք կստեղծեն իրենց ծնողների մասին. Մայրը <<տխրությունն>> է, հայ-րիկը՝ <<ուրախությունը>>: Ես իմ այս մտքերով կիսվեցի նաև ընկերուհուս հետ և խորհուրդ տվեցի, որ այլևս երեխաներին թույլ չտա գնալ իրենց հոր մոտ: Ուզում է տեսնել իր դուստրերին. Թող ինքը գա նրանց մոտ: Այդ ժամանակ նա նույնիսկ ավելի մեծ ցանկություն կունենա շփվել երեխաների հետ:
Սա առաջինն է: Իսկ երկրորդ, որը թերևս, ամենակարևորն է. Ընկերուհիս պետք է փոխի իրեն և իր վերաբեր-մունքը երեխաների նկատմամբ: Ես հասկանում եմ, որ նրա կյանքը դժվար է, բայց երեխաները սրբություն են, նրանք այնքան խոցելի են, որ շատ վտանգավոր է իրենց հետ այդպես վարվելը: Հետագայում դա կհանգեցնի ինչ-որ հոգեբանական տրավմայի։
Ընկերուհիս ինձ մինչև վերջ լսեց, բայց հետո ասաց, որ ես սխալ եմ։ Նա ասաց, որ անարդար կլինի, եթե իրենց ընդհանուր երեխաներին ինքը միայնակ մեծացնի, իսկ նրանց հայրը ապրի իր նոր և երջանիկ կյանքով։ Ես ան-կեղծ ասած չեմ հասկանում ընկերուհուս, քանի որ նա ինքն էլ չգիտի, թե ինչ է իրեն պետք։
