Ես 54 տարեկան եմ: Զգում եմ, որ նոր սկսել եմ ապրել: Բայց երեխաներս ինձ չեն հասկանում: Մի քանի տարի առաջ մահացավ ամուսինս: Ես մնացի միայնակ հսկայական տան մեջ: Այլևս չէի կարողանում այնտեղ ապրել: Վաճառեցի տունն ու մեքենան: Գումարի կեսը տվեցի որդուս, մյուս մասը՝ դստերս:
Դրանից հետո հասկացա, որ դեպրեսիայի մեջ եմ: Որոշեցի փոխել կյանքս: Տոմս գնեցի և մեկնեցի ճանապարհորդության: Մի քանի ամիս ապրում էի ուրիշ երկրներում, մի տեղ հավաքարար էի աշխատում, մի տեղ ափսեներ լվացող:
Ինձ ուղղակի անհրաժեշտ էին նման փոփոխությունները: Երբ վերադարձա, որդիս արդեն դուստր էր ունեցել, իսկ աղջիկս հղի էր:
Մի գեղեցիկ օր էլ երեխաներս ասացին, որ ինձ ուզում են տանել հոգեբույժի մոտ, որ ստուգեն, արդյոք ես հոգեպես առողջ եմ: Նրանք հայտնեցին, որ դա նորմալ չէ:
-Ինչն է աննորմալ,-հարցրեցի ես:
Այն, որ դու այդքան ակտիվ կյանք ես վարում: Քո տարիքի կինը պիտի նստի տանը, թոռների հետ զբաղվի, պատրաստի և օգնի երեխաներին: Իսկ դուք ինքդ քեզ համար ես ապրում, անհասկանալի վայրերում ես աշխատում, ճանապարհորդում ես,-ասաց աղջիկս: Խնդրում եմ, ասացեք, արդո՞ք նրանք իրավացի են:
Ինձ համար բավականին ցավալի էր հարազատ մարդկանցից նման բան լսել: Կարծում էի, երեխաներս ինձ ամեն հարցում կաջակցեն: