Զարկերակային ճնշումը կարելի է իջեցնել առանց թանկարժեք դեղորայքի․․․4 պարզ միջոց, որը կարելի է կիրառել տան պայմաններում
Տարբերակ 1.
Փորձեք հանգստանալ և արտաշնչելիս 5-10 վայրկյան փորձեք պահել Ձեր շունչը: Դա արեք մի քանի րոպե խորը շնչեք, պահեք շունչը 5-10 վարկյան և արտաշնչեք: Այս պարզ մեթոդը կօգնի Ձեզ իջեցնել մինչև 30 միավոր ար-յան ճնշում:
Տարբերակ 2.
Ճնշումն արագորեն իջեցնելու համար օգտագործեք սառը ջուր: Դուք կարող եք ձեռքերը պահել սառը ջրի հոսքի տակ մինչև նախաբազուկները,շաղ տալ դեմքին,խոնավեցնել որևէ կտոր և դնել վահանաձև գեղձի հատվածում: Նաև կարող եք սառը ջուր լցնել ավազանի մեջ, և ոտքերը դնել ջրի մեջ մի քանի րոպեով:
Տարբերակ 3.
Ավանդական բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել խնձորի քացախ։ Ոտքերի ներքևի հատվածում քսեք խնձորի քացախի մեջ թաթախված բամբակ: Թողեք այն 10 րոպե: Այս եղանակով արյան ճնշումը կարող է կր-ճատվել 30-40 միավորով:
Տարբերակ 4.
Արյան ճնշումը արագ իջեցնելու համար, հատկապես եթե հիպերտոնիկ եք, պատրաստեք նման թուրմ և միշտ պահեք այն Ձեզ հետ: Դեղատնից գնեք պատրաստի թուրմեր՝ վալերիան, առյուծագի, ալոճի և «Վալոկարդին»: Ամեն ինչ խառնեք մեկ շշի մեջ, որից պատրաստված թուրմից մի փոքր լցրեք մեկ այլ շշի մեջ, որպեսզի այն միշտ Ձեզ հետ լինի: Ճնշումի հանկարծակի բարձրացման դեպքում թուրմի մեկ թեյի գդալը նոսրացրեք 50 մլ ջրի մեջ և խմեք:
Ներկայացված ողջ հոդվածը միայն տեղեկատվական նպատակներ ունի և չի կարող օգտագործվել առանց բժշ-կի հետ պարտադիր խորհրդակցության:
Եղեք առողջ